Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 31,2000 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՀԵՐՈՍ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ Թե ինչպես է հայրենի իշխանությունների ջանքերի, այսինքն՝ անիմաստ հետապնդումների միջոցով բարձրանում Արկադի Վարդանյանի հեղինակությունը, հայտնի է միայն իրենց։ Վերջինիս հանդեպ ՆԳՆ172ի աշխատակիցների կողմից իրականացվող հետապնդումը ինչ172որ հարցազրույց վերցնելու ակնկալիքով, երեկ առավոտյան, հասավ իր կուլմինացիային պրն Վարդանյանի բնորոշմամբ՝ «Երեւանի միլիցիայի աշխատակիցներն առավոտյան բանդիտական հարձակում են գործել մեր շենքի վրա, կոտրվել է մուտքի ապակին, հնչել են անթաքույց սպառնալիքներ, թե առանց ինձ այդ բարձրաստիճան սպաները ոչ մի տեղ չեն գնա, որ ես անպայման պետք է հասցվեմ Երեւանի միլիցիայի քաղաքային վարչություն՝ հարցազրույցի համար։ Թե ինչ թեմայով՝ հայտնի չէ»։ Հայաստանում Ռուսաստանի կոնսուլը, որը վկայակոչելով իր՝ ՌԴ նախագահի ներկայացուցիչը լինելու պարագան, Արկադի Վարդանյանին համոզել էր հարգել այն պետության իրավական դաշտը, ուր գործունեություն են ծավալել եւ այցելել Երեւանի միլիցիայի քաղաքային վարչություն։ Սակայն կոնսուլը ունենալով մտավախություն, թե հարցազրույցի ընթացքում կոտնահարվեն իր երկրի քաղաքացու շահերը, համաձայնել է ինքը եւս մասնակցել հարցազրույցին։ Սպաները պրն Վարդանյանին «պատվի խոսք» են տվել, որ հարցազրույցը 10 րոպեից ավելի չի տեւի եւ ժամը 12172ին կայանալիք միտինգին նա կհասցնի մասնակցել։ Հետաքրքիր մի դետալ. ինչպես հավաքված լրագրողներին տեղեկացրեց Արկադի Վարդանյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ իր գործունեության մեջ որեւէ հակաօրինական բան չկա, այսինքն՝ Սահմանադրությունը եւ որեւէ օրենք այլ երկրի քաղաքացու առաջ արգելք չեն դնում այլ երկրում հասարակական172քաղաքական գործունեություն ծավալել։ Մեքենաների շարքը ժամը մոտավորապես 12172ին շարժվեց դեպի միլիցիայի քաղաքային վարչություն։ 10 րոպե անց պրն Վարդանյանը դուրս եկավ շենքից։ Այդ պահին շենք էր մտնում քաղաքի դատախազի պաշտոնակատարը։ Վերջինս չցանկանալով լրագրողների ներկայությամբ զրուցել Ա. Վարդանյանի հետ՝ նրան հրավիրեց ներս։ Սակայն վերադառնալ պրն Վարդանյանը չցանկացավ, միայն փորձեց ճշտել, թե ինչո՞ւ պաշտոնակատարը չի արձագանքել իր դեմ գործադրվող ապօրինություններին, երբ իրեն փորձել են տեղյակ պահել։ «Երեւի թե դուք դիմում կներկայացնեք քաղաքի դատախազություն եւ դրա արձագանքը կլինի, եթե խոսքը գնում է ուղղակի անօրինականությունների մասին։ Իսկ հարցազրույցը չեմ համարում անօրինականություն»։ Պրն Վարդանյանը բորբոքվեց. «Ինձ զոռով ստիպել են, բերել են ստեղ, քաշ տալով բերել են ստեղ, ապակի կոտրելով բերել են։ Էլ ստիպողականությունը ո՞նց ա. կարող է մահակը վերցնեին ու գլխիս խփեին»։ Ինչ վերաբերում է «բուն» հարցազրույցին, ապա, ըստ պրն Վարդանյանի. «ՆԳ գնդապետ Գզիրյանն ինձ շանտաժի ենթարկեց, ասաց, որ ունի բազմաթիվ ապացույցներ, որ իբրեւ թե դիմել եմ բռնի ուժով իշխանություններին իշխանությունից դուրս վռնդելու կոչով։ Սպառնաց, որ կգա ժամանակը եւ համապատասխան մարմինները դրանով կզբաղվեն։ Այսինքն՝ պատրաստվում են իմ նկատմամբ քրեական գործ հարուցել»։ «Առավոտը» պրն Վարդանյանից հետաքրքրվեց՝ իրեն երկրից վտարելու ցանկություն հնչե՞լ է, թե՞ ոչ։ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ»,172 պատասխանեց ու դեպի Ազատության հրապարակ սուրաց Ա. Վարդանյանը, որը, ինչպես արդեն նշեցինք, իշխանությունների անհասկանալի գործողությունների պատճառով (կամ շնորհիվ) արդեն հալածվածի ու փրկչի պսակի է արժանանում։ Լ. ԱՎԱԳՅԱՆ Հ. Գ. Քանի որ Ա. Վարդանյանն իր հետապնդումների հիմնական մեղավոր է համարում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, կապվեցինք նախ ՊՆ լրատվականի հետ՝ ճշտելու Ս. Սարգսյանի արձագանքը։ Մեզ հայտնեցին, որ նրան կարող են դիմել միայն բանակի հետ կապված հարցերով, իսկ քաղաքական հարցադրումները լրագրողների եւ նախարարի պատահական հանդիպումների ժամանակ կարող են ճշտվել։ Մինչեւ ժամը 15172ը իրադարձություններին չէր արձագանքել նաեւ ՀՀ նախագահը։ Սա տեղեկացանք նրա խոսնակ Վահե Գաբրիելյանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել