Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻ՞Կ ԴԵՐ

Հոկտեմբեր 31,2000 00:00
gagik jhangiryan

Մեկուսարանում մահացած Նորայր Եղիազարյանին վերագրվող դերի առնչությամբ, թե նա միջնորդ է եղել հոկտեմբերի 27-ի հանցագործության կատարողների եւ պատվիրատուների միջեւ՝ հետեւաբար պատահական չէր նրա մահը, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Կծանոթանան գործի նյութերին՝ կպարզվի, որ Նորայր Եղիազարյանն այդպիսի դեր չի ունեցել այս գործի մեխանիզմի մեջ։ Նրանից ուղղակի զենք են գնել՝ դրամական փոխհատուցմամբ։ Այսքանն է»։

ՀԱՑԱԴՈՒԼ ԱՆՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ…

Hayrikyan

«Հոկտեմբերի 30-ին կալանավայրերում գտնվող քաղաքական գործիչները մեկօրյա հացադուլ էին անում, նշում իրենց նվիրվածությունն այն գաղափարներին, որոնց համար իրենց կալանավայր էին տարել։ Բնականաբար, նրանք, ովքեր որ ներման դիմում էին գրել, մեղայականով էին հանդես եկել դատարաններում, այդ օրը հացադուլ չէին անում, եւ հոկտեմբերի 30-ը կալանավայրերում դարձավ լակմուսի թղթի պես մի բան»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը։

ՎԵՐՋԸ ԵԿԵ՞Լ Է

suzvel

«Առավոտի» բարեկամ մի բանաստեղծի կարծիքով Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքը Ռոբերտ Քոչարյանի կործանման սկիզբն է։

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

gagik jhangiryan

Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ հոկտեմբերի 27-ի գործի առնչությամբ մանրամասն հարցաքննվել են ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ հանրապետության նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031