Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատաշնորհման խնդրագիր

Հոկտեմբեր 28,2000 00:00
grel

Տիկին արդարադատության նախարար, 2000 թ. փետրվարի 15-ին պայմանական ազատ արձակման խորհրդակցական կոմիտեն բացասական պատասխան տվեց պրն Վարուժան Կարապետյանին պայմանական ազատ արձակման հարցին՝ ուղղված Ձեզ։

Վարուժան Կարապետյանը 1985 թ. մարտի 3-ին Կրետեյ քաղաքի ոճրադատ ատյանի կողմից դատապարտվել է ազատազրկման։ Սկսվել է նրա բանտարկության 17-րդ տարին։ Տվյալ հարցի առնչությամբ Ձեր հրամանով թեեւ ստեղծված է աշխատանքային մի խումբ, սակայն Դուք լավ գիտեք ընթացակարգի անընդունելի բնույթն, այսինքն՝ այն, որ շահագրգիռ անձը ոչ մի հնարավորություն չի ունենում իմանալու հայցի մերժման պատճառները։ Դուք այնպիսի մի որոշում եք ընդունել, որը շատ նման է երբեմնի արքայական կնքված այն հրամանագրերին, որով առանց դատ ու դատաստանի դատապարտում էին մարդկանց բանտարկության կամ աքսորի։ Իմ կարծիքով, դա չի համապատասխանում իրավական պետության պահանջներին։ Վարժուան Կարապետյանը դարձել է ծանրագույն դատապարտման առարկա։ Նշանակված պատիժն, ինչպես իր, այնպես էլ մյուսների համար, անկասկած երբեք ջնջել չի լինի։ Բայց համատեքստը փոխվել է, եւ չի կարելի դրանից խուսափել առանց թաքնվելու անհանդուրժելի դատական մի տառակերության հետեւում։ Բարեհաճեցեք, խնդրեմ, անդրադառնալ Վարուժան Կարապետյանի կողմից 1999 թ. նոյեմբերի 16-ին գրված նամակին։ Այն վկայում է այն հսկայական աշխատանքի մասին, որն իրականացվել է նրա կողմից։ Այն հարցը, որը նա տալիս է իր նամակի վերջում, Ձեզ է հասցեագրված։ Այն է՝ «Ավելի մեծահոգի մի ելք չկա՞, քան այն անօգուտ տառապանքը, որը դեռ շարունակվում է արդեն անհետացած մի կոնֆլիկտի պատճառով»։

Ֆրանսիան այժմ իրեն պարտավոր պետք է զգա պատասխանելու դրան եւ բացատրվելու։ Վարուժան Կարապետյանն օգտվում է իր երկրի բարձրագույն իշխանությունների աջակցությունից։ 10 տարի է, ինչ նա պայքարում է զինված պայքարի մերժման եւ ժողովրդավարության պաշտպանության համար։ Չնայած իր հիվանդությանը, նա իր մեջ դեռ ուժ կգտնի օգտակար լինելու, որպեսզի «ոչ մի ուրիշ Կարապետյան չներգրավվի զինված պայքարի մեջ՝ ազգային ինքնության ճանաչման համար»։ Նա կվերադառնա իր երկիրը, որպես իրավունքի մունետիկ եւ որպես այդպիսին էլ կընդունվի այնտեղ։

Վարուժան Կարապետյանի պայմանական ազատ արձակումը պետք է տեղի ունենա մարդասիրաբար ու նաեւ նրա համար, որ նրա բանտարկության երկարաձգումն այսօր արդեն սոցիալապես կատարելապես անօգուտ է։ Շահագրգիռ անձը լիովին սպառել է իր փորձության ժամանակաշրջանը եւ օգտվում է հասարակությանը վերադառնալու եւ սոցիալապես վերստին դրան հարմարվելու գերազանց երաշխիքներից։ Ահաբեկչի նրա անցյալը բավական չէ, որպեսզի նրա առջեւ վերջնականապես փակվեն պատժի կարգավորման դռները։ Պետք է, որ այսօր Դուք շարունակեք Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 1998-ին սկսված աշխատանքը եւ ընդունեք այնպիսի մի որոշում, որը կունենա ներման, հաշտեցման ու խաղաղության բնույթ։ Բոլոր այս փաստարկների հիման վրա ես Ձեզ խնդրում եմ, ելնելով համընդհանուր շահերից, բարի լինել, ետ վերցնել պրն Կարապետյանի պայմանական ազատաշնորհման հայցի մերժման Ձեր որոշումը։

Ընդունեցեք, տիկին արդարադատության նախարար, իմ հարգանքների հավաստիքը։

ԷՐԻԿ ՊԼՈՒՎՅԵ

Դատական ատյանի փաստաբան

«Նուվել Արմենիի» թիվ 52, 2000 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031