«ՀԱՏՈՒԿ ԵԿԵԼ ԵՔ ԽԱՆԳԱՐԵԼՈ՞Ւ» Լսվեց ամբոխի միջից Թերեւս այս շեշտադրումներով չէ, որ պիտի գրվեր Պանթեոնում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի բացման մասին, սակայն տեղի ունեցածը բավական ստվերեց հիշատակի բուն արարողությունը։ Ամենուժեղ տպավորությունը թողեց աննկարագրելի հրմշտոցը։ Իհարկե, դրան դժվար թե ենթարկվեցին բարձրաստիճան պետական այրերը, որ անգամ Կարեն Դեմիրճյանի շիրիմի մոտ նվազագույնը երկուական թիկնապահներով էին կանգնած, որոնք նրանց էլի չէին կարող փրկել ժողովրդի հետ խիստ սերտ շփումից։ Գուցե թե կարելի լիներ ասել, թե Կարեն Դեմիրճյանի նկատմամբ մարդկանց (հատկապես տարեցների) սերն էր ստիպել նրանց անպայման ներկա գտնվել հուշարձանի բացմանը։ Շատերի արցունքոտ աչքերն իսկապես հիմնավոր էին դարձնում այդ եզրակացությունը։ Սակայն իրենց ուժեղ արմունկների շնորհիվ առաջին շարքերում հայտնվածներից շատերից նման շշուկներ էիր լսում. «Ո՞րն ա Ստեփան Դեմիրճյանի կնիկը, սիրուն աղջիկ ա, ոչինչ», «Բա Դեմիրճյանի՜նը, ինչ էլ ջահել կին ունի», «Մի պաշտոնյա չի խոսում՝ իմանանք ինչ է սպասվում» եւ այլն։ Ուստի տեղին կլինի նաեւ այն ենթադրությունը, որ հավաքվածների մի մասն էլ պարապ հետաքրքրասերներ էին։ Եվ ոչ միայն։ Ինչ172որ կանայք էլ կային, որ ժամանակ առ ժամանակ գոռում էին՝ «Հոկտեմբերի 30172ին, ժամը 12172ին հավաքվեք հրապարակում» (Արկադի Վարդանյանի երկրպագուներից էին, հաստատ), «Հանեք դրա՛ն, հանե՛ք Քոչարյանին», «Թող գրողի ծոցը գնա», «Ներքին թշնամուն պետք է սատկացնել՝ արտաքին թշնամին ոչինչ չի կարող անել» եւ «Տիկին Ռիմա՛, առաջնորդեք ժողովրդին մինչեւ նախագահի նստավայր»։ Դեմիրճյանի այրուն, ի դեպ, հասավ այդ բացականչությունը եւ նա սաստող հայացքով արձագանքեց սգո արարողությունը հանրահավաքի վերածելու փորձերին։ Առժամանակ լռեցին բացականչությունները։ Հավաքվածները զուսպ լսում էին իրար հերթագայող հռետորներին, որ օրվան պատշաճող խոսքեր էին ասում Կարեն Դեմիրճյանի վաստակի, հոկտեմբերի 27172ի բացահայտման անհրաժեշտության մասին։ Բղավոց հնչեց մեկ էլ, երբ իր «Լռության րոպե» բանաստեղծությունն ասմունքելուց հետո Սիլվա Կապուտիկյանն ասաց. «Մենք հուսահատված ենք եւ միակ միջոցը, որ կարող է մեզ փոքրիշատե ոտքի կանգնեցնել՝ տեսնել արդար դատը, տեսնել նրանց դրդողներին, իմանալ՝ ո՞վ էր, որ կատարեց այս զազրելի ոճրագործությունը»։ «Սիլվա Կապուտիկյան, մի քիչ քիչ խոսա, հա՞,172 գոռաց մի կին։172 Գնա՛ Ռոբերտի դեմը խոսա»։ Այս անգամ արդեն հավաքվածներից շատ172շատերը աղմուկով լռեցրին գոռացողին։ Եթե Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված «Լռության րոպեն» արդեն հրապարակված է, սգո արարողությունը վարող ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը հետո բարձրախոսը սկսեց տրամադրել մարդկանց, որոնց բանաստեղծական ձիրքն անհայտ էր, սակայն տողերը հուզիչ էին գոնե հավաքվածների համար։ Հեղինակների անունները նշել չենք կարող, քանզի նրանց չէին ներկայացնում, բայց կարող ենք որոշ մեջբերումներ անել այդ ստեղծագործություններից։ Մեջբերում թիվ 1 Իմ Կարեն եղբայր, իմ շինարար, Բարձր թագավոր, հասարակ ընկեր, Դու իմ ընտրյալ, իմ մտքի երազ, Իմ շիտակ հոգու անկորչում մուրազ։ Ոչ ոք չի կարող իմ մտքից ջնջի, Թեկուզ գնդակը իմ կրծքին դիպչի։ Իմ ականատես աչքերի առաջ, Դու կառուցել ես իմ Երեւանը, Մեր կոթողները, համալիրները, Մետրոպոլիտենն ու երկնաքերերը, Խոսուն վկան է իմ Հայաստանը։ Սիրտս է ցավում ու լալիս, լալիս, Դու չկաս հիմա՝ աշուն է գալիս։ Աշուն է, աշուն, իմ սիրտն է հուզվում։ Խշշում է կարծես, հուշում է, Կարծես հիշում է ցավը այն աշնան, Գլխատմա՛ն, դավի՛, ինչո՞ւ է հուշում։ Մեջբերում թիվ 2 Օ՜, թշվառական կյանք դու չարաչար, Խլեցի՛ր կյանքը հոգով մաքուրի, Որը կառուցել էր տունը Հայաստանի, Մեր ժողովուրդը գիտի լավն ու վատ Եվ հայոց ազգը ունի մեծ հավատ։ Մեջբերում թիվ 3 Քո կատարած գործերի համար, Միշտ կմնաս անմար, Զարմանալի մարդկային կերպար՝ Կարեն Շինարար։ Երանի նրան՝ ով կսիրվի քեզ նման։ Ով մարդ կգա ու մարդ կգնա՝ քեզ նման։ Դու միշտ կապրես դարեդար, Մեր ազգային հերոս, Կարե՛ն Շինարար։ Դեմիրճյան ասելիս՝ Երեւան քաղաքն էր ծաղկում, Մետրո՜, համալի՜ր, օդակայա՜ն էր կառուցվում։ Մեջբերում թիվ 4 Քո կռիվը դու տվեցիր, Վասն հայոց մեծ հույսի, Դու մեր ազգի Ձենով Օհան, Մեր Սողոմոն իմաստուն։ Առավել տեղին թվաց հուշարձանի համահեղինակ ճարտարապետի (նրան եւս չներկայացրին) խոսքը, որն ասաց. «Էդպես արագ միֆ պետք չի ստեղծել՝ Կարեն Սերոբիչը շատ ռեալ մարդ էր»։ Սգո արարողությունն ավարտվեց։ Իսկ թիվ 2 մեջբերման հեղինակը, որը նախապես էր ասել, թե Կարեն Դեմիրճյանին նվիրված դեռ մի 6 բանաստեղծություն էլ ունի՝ շարունակում էր արտասանել։ Արդեն առանց խոսափողի։ Ինչ172որ մի կին վերջապես իր ճամփան հարթելով դեպի առաջին շարք՝ սկսեց աջուձախ բարձրաձայն հարցուփորձել. «Վանոյի տեղը յանի թե չգիտե՞ն։ Ասում են Վանոն իրա տա՛նն ա»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ