Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2000 00:00

«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԹՈՂԱԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է» ՍԻՄ172ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը պատասխանելով մեր հարցերին ասաց, որ հոկտեմբերի 27172ի ոճրագործության բացահայտման պահը բաց է թողնված. «Ջհանգիրյանի ղեկավարած քննչական խումբը զբաղվել է ամեն ինչով, բացի հանցագործությունը բացահայտելուն ուղղված իր պարտականությունները կատարելուց։ Թե ինչպես պետք է լրացվի բաց թողածը, շատ դժվար է ասել, սա եւս մասնագիտական հարց է։ Այն փաստերը, փաստարկները, հետքերը, որոնք կարելի էր առաջին օրերին գրանցել, արդյո՞ք հնարավոր է այսքան ուշ գրանցել։ Այսօր, ցավոք, այդ թերացման պատճառով մեկ այլ խնդիր է կանգնած մեր ողջ հասարակության առաջ՝ չիմանալով ճշմարտությունը, ինչպե՞ս վարվել։ Եվ առավել եւս, ինչպե՞ս վարվել, երբ 12 տարվա փորձից արդեն հայտնի է, որ նման անորոշությունները վարպետորեն կարողանում են օգտագործել եւ հատուկ ծառայությունները եւ առանձին մարդկանց խմբեր իրենց նեղ շահերի համար։ Մենք ավելի շատ մտածում ենք այդ խնդիրը լուծել առանց ցնցումների, սթափ, համազգային ջանքերով»։ Հրանտ Խաչատրյանը վստահ է, որ նախաքննության բաց թողածը քաղաքական հարց է եւ ոչ իրավական։ 27172ի գործի դատաքննության մասին պրն Խաչատրյանն այն կարծիքին է, որ մեր իրականության մեջ դատաքննությունների հիմնական ֆունկցիան (քանի որ մի քիչ ավելի բաց է եւ հասարակությունն է մասնակցում, լրատվամիջոցներն էլ կարող են անմիջական ինֆորմացիա ստանալ) այն է լինում, որ մաքրում է նախաքննության կեղտերը. «Դրանից ավել որեւէ դատաքննություն չի կարողանում անել Հայաստանում, արդարադատություն մեզանում չի իրականացվում նախաքննության եւ դատաքննության միջոցով»։ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, մենք մեծ հույսեր չենք կարող դնել նաեւ բաց դատաքննության վրա. «Դրա մանրակերտը հիմա տեղի է ունենում Ստեփանակերտում, երբ նախաքննության ընթացքում ողջ ջանքերն ուղղված էին այն բանին, որ մեղադրյալները առողջ վիճակում, սթափ վիճակում մտնեն դատարան, ընդ որում, Սասուն Աղաջանյանի մասով դա չհաջողվեց, իսկ դատաքննությունը ընթանում է իր բոլոր ավանդական կեղծիքներով, դատավորների ավանդական թուլությամբ, փաստաբանների համառության հանդեպ դատավորների ցույց տված անողնաշարությամբ եւ այլն։ Ցավոք, այս ամենը մեզ համար դեռ առջեւում է, եւ նորից եւս ստիպված եմ ասել, որ հասարակությունը ստիպված է իր բարոյական ներքին ներուժով դիմակայել այս ամենին»։ Մեր գործող օրենքներով փակ դատ չի նախատեսվում եւ «անհայտը, հատկապես որեւէ հարցում մեղադրվողը եւ առավելապես որեւէ հարցում անարդար մեղադրվողը իրեն պաշտպանելու համար իրավունք ունի իրեն հայտնի բոլոր տեղեկությունները հրապարակելու եւ նաեւ իրավունք ունի լռելու»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել