Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2000 00:00

Նախագահական կուսակցությունները Պետականության եւ, մասնավորապես, նախագահական ինստիտուտի նկատմամբ անսպասելի ակնածանք արթնացավ Քոչարյանի գրպանում «բռունցքված» կուսակցությունների մեջ (ՀՅԴ, ԱԺՄ եւ այլն): Նրանք գտնում են, որ Հայաստանի երկրորդ նախագահին չի կարելի դավաճան անվանել, քանի որ իրենք չեն տեսել Մեղրիի փոխանակման մասին փաստաթուղթը: Սակայն, նրանց կարծիքով, Հայաստանի առաջին նախագահին կարելի էր «դավաճան» եւ այլ փիս-փիս բառեր ասել (ինչը նրանք եւ անում էին), քանի որ իրենք տեսել են Արցախը ծախելու մասին փաստաթուղթը: «Առավոտը» պատրաստակամ է առաջիկա համարներում տպագրել այդ տեսլականը, եթե այն տրամադրվի հիշյալ կուսակցությունների կողմից: Աղասի Արշակյանը Աժ պատգամավորը զգալիորեն թերագնահատել է իր երիտասարդական ավյունը եւ ռոմանտիզմի աստիճանը: Նա անարդարացիորեն վկայակոչեց իր տարիքը՝ ասելով, որ այս անգամ չի ուզում հանդես գալ Աշոտ Մանուչարյանի հայտարարությունները ստուգելու համար հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ (ինչով ակտիվորեն զբաղված էր 94 թվականին): Սակայն նույնիսկ այդ ոչ ռոմանտիկ տարիքում նա այս տարվա փետրվարին հանդես եկավ Վանոյին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությամբ: Այնպես որ, ազգաշահ գործերի համար պրն Արշակյանը միշտ երիտասարդ է: Տիգրան Թորոսյանը Իրավացիորեն նշելով, որ ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը չի կարող հավակնել ՀՀ նախագահի աթոռին, ԱԺ փոխխոսնակը միանգամայն հետեւողականորեն նշեց, որ ԼՂՀ քաղաքացին կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Բայց ինչո՞ւ միայն ԼՂՀ-ի: Հայաստանի նախագահ կարող է դառնալ նաեւ Թուրքիայի քաղաքացին (եթե ծագումով Վանից է կամ Էրզրումից) կամ Վրաստանի քաղաքացին (եթե Ջավախքից է): Դրանք էլ են, չէ՞, մեր պատմական հողերը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել