Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2000 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27172ԻՑ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Մեկ տարի առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածից հետո այսօր գիտենք ճիշտ այնքան, որքան գիտեինք հենց ողբերգության օրը։ Այսինքն՝ գիտենք ամեն ինչ եւ չգիտենք ոչինչ։ Նախաքննության մարմինը ասում է այն, ինչ առանց իրեն էլ հայտնի է՝ ոճրագործությունը կատարել են հինգով։ Իսկ մնացյա՞լը… Իսկ մնացյալը երեկ Եռաբլուրում էին եւ Պանթեոնում։ Մնացյալը հավուր պատշաճի եկել էին սեղմելու զոհերի հարազատների ձեռքերը եւ մի երկու բառ մրմնջալու։ Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի հիշատակին խոսք ասաց եւ օրվան համապատասխան աղոթք կարդաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Մինչ այդ բերվեցին ծաղկեպսակներ։ Այնուհետեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք մոտեցան գերեզմանին։ Ոչ ոք ոչ մի խոսք իսկ չասաց, կարծես լռության րոպեն հենց այդ պահին էր հայտարարված։ Հավաքվածների միջից մեկը պնդում էր, որ նախագահը խոսի։ Նրան լռեցրին։ Նախագահը ասելիք չուներ։ Ընդհանրապես նախագահն իր ուղերձից բացի հոկտեմբերի 27172ի մասին երեկ ասելիք չուներ։ Նույնիսկ այն, որ «սովորական ուչաստկովին» դեռ չի բացահայտել հոկտեմբերի 27172ի կազմակերպիչներին, նույնիսկ այն, որ գործով ձերբակալվածները իրար հետեւից բաց թողնվեցին եւ մնացին կատարողները միայն, երեկ եւ դրանից առաջ կարծես քչերին էր հուզում։ Եռաբլուրում բարձրախոսներ էին տեղադրված։ Սպասվում էր, որ խոսքեր կհնչեն։ Չեղան։ Երկրի առաջին դեմքերը չխոսեցին ոչ Եռաբլուրում, ոչ էլ Պանթեոնում։ Իսկ ինչո՞ւ չխոսեցին Վազգեն Սարգսյանի զինակիցները, նրանք, ովքեր պատեհ172անպատեհ շահարկում են Վազգենի հետ իրենց ընկերությունը։ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանին խնդրեցինք երկու խոսք ասել հոկտեմբերի 27172ի գործի ընթացքի մասին. «Այսօր խոսելու օր չէ, ես կխոսեմ հոկտեմբերի 27172ից հետո։ Շատ բան կա ասելու»։ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ասաց. «Ոճրագործությունը ուղղված էր բոլորիս դեմ»։ Նախորդ օրը, Վազգեն Սարգսյանի անունով Երեւանի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչելու արարողության ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ դատաքննությունից հատուկ մաս է առանձնացված եւ այն, ինչ չի անի դատաքննությունը, կարվի հատուկ:8230 Իսկ սա նշանակում է, որ գործը դատաքննությամբ չի ավարտվի եւ հնարավոր կլինի նաեւ հատուկ մասով լսել։ Ի՞նչ կարծիքի է այս մասին Ալբերտ Բազեյանը։ Սա արդյոք չի՞ նշանակում, որ հոկտեմբերի 27172ի գործի դատաքննության հետ մեծ հույսեր չեն կապված. «Գուցե այդ հարցով վարչապետն ավելի տեղեկացված է, քան ես, ես որոշ ակնկալիքներ այնուամենայնիվ ունեմ դատարանից, կարծում եմ հրապարակային դատավարության ընթացքում ավելի կոնկրետ եզրահանգումներ կանենք»։ Մասնագետների պնդմամբ նման գործերը ավելի հեշտ է բացահայտել անմիջապես, կատարումից մեկ172երկու շաբաթ անց, եւ որքան ժամանակը ձգվում է, այնքան անհնարին կամ դժվար է դառնում բացահայտումը։ Ալբերտ Բազեյանի կարծիքով, «այնուամենայնիվ կան հինգ հանցագործները՝ բուն կատարողները եւ, ի վերջո, այդ մարդիկ պետք է խոսեն, չէ՞, մի օր, հանուն ինչի՞ նրանք պետք է լռեն, չասեն, եթե նրանց թիկունքին եղել են դրդիչներ, կազմակերպիչներ, օժանդակողներ, եթե նրանք հաստատ համոզված են լինելու, որ ամենածանրագույն պատիժը պետք է կրեն։ Նրանք պետք է խոսեն։ Ես կարծում եմ, վաղ թե ուշ մենք կիմանանք ճշմարտությունը»։ Հոկտեմբերի 27172ի գործին վերջին շրջանում առավել բարձրաձայն է կապվում տարածքների փոխանակման վարկածը։ Այս մասին խոսում է Աշոտ Մանուչարյանը, այս մասին ասաց նաեւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Ալբերտ Բազեյանը սա դիտարկում է ընդամենը որպես վարկած, որը ուշադրության եւ քննարկման արժանի է. «Պետք է քննչական խումբը ուշադրությամբ բոլոր վարկածներն էլ քննի։ Ես Արամ Սարգսյանին հարգում եմ որպես ազնիվ անձնավորություն եւ չեմ կարծում, որ նա երբեւէ կարող է սուտ խոսել։ Գուցե եղել են այդպիսի առաջարկներ, քննարկվել են։ Բայց որքանո՞վ է դա կապված բուն հանցագործության հետ, այսօր անհնար է միանգամից ասել։ Իսկ Աշոտ Մանուչարյանի հետ կապված՝ ընդամենը ենթադրություններ են, նա վառ երեւակայություն ունի եւ կարող է նաեւ ենթադրություններ անել, անցած ուղին դա է ցույց տալիս»։ Հոկտեմբերի 27172ը, զոհերի հիշատակի հավերժացման օր լինելուց բացի, նաեւ պետական հեղաշրջման փորձի տարելիցն է։ Հոկտեմբերի 27172ի զոհերի հարազատներից շատերը տարբեր առիթներով նշում են, թե իրենք մտադիր են խոսել տարելիցից հետո։ Հետաքրքիր է, ի՞նչ պետք է ասեն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել