Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԻ ՀԱՍՆԻ

Հոկտեմբեր 28,2000 00:00
dat

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյանը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, չի համաձայնել այն գնահատականներին, թե գործի քննությունը թերի է կատարված. «Կարելի է ասել՝ թերի, եթե կատարված է։ Եթե կատարված չէ՝ կարելի՞ է ասել՝ թերի»։ Իսկ Տիգրան Ջանոյանը թերահավատ է, թե կհաջողվի կազմակերպիչների վերաբերյալ իրական արդյունքի հասնել. «Առայժմ պրակտիկան ցույց է տվել, որ անջատված նախաքննության մասերը երբեք դատական հեռանկար չեն ունեցել»։

Ո՞Վ ԿԱ ՄԵԶՆԻՑ ԳՈՎԵԼԻ

Armen Rustamyan

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ճեպազրույցում հայտնեց հետեւյալ տեսակետը. «Դժվար է ասել՝ ո՛ր կողմի մասնագետների մակարդակն է ավելի բարձր՝ էներգետիկ չարաշահումներն ուսումնասիրող հանձնաժողովի՞, թե՞ դատախազության»։

ՀԱՊԱ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵ՞ՐԸ

Tigran Janoyan

Փաստաբան Տիգրան Ջանոյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե գործի հանգամանքները դրդելու, աջակցելու մեջ կասկածվող մի քանի անձանց ձերբակալությունից առաջ ու նրանց ազատ արձակելուց հետո նույնն էին եւ չեն փոխվել. «Եթե ձերբակալում ես՝ ուրեմն ունես բավարար հիմքեր։ Ի՞նչ եղան դրանք, քննությամբ բացառվեցի՞ն։ Փառք Աստծո, ցույց տո՛ւր գործով եւ ցանկացած ընդդիմախոսի հրամցրու, որ քննությամբ են բացառվել այդ հիմքերը։ Բայց դրանք նույն ձեւով օդում կախվել են»։ Ըստ պարոն Ջանոյանի, փոխվել է միայն նախաքննական մարմնի վերաբերմունքն ու գնահատականն այդ հանգամանքներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031