Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԳՈ ՄԻՏԻՆԳ

Հոկտեմբեր 28,2000 00:00
Karen demirchyan

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Պանթեոնում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին 10-20 րոպե։ Եվ լուռ հեռացան՝ հենց որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ավարտեց իր խոսքը։ Հենց այդ պահին էլ ժողովրդի միջից սկսել էին լսվել Քոչարյանին ուղղված բացականչություններ, որոնցից ամենամեղմը «դավաճանն» էր։ «Ամո՛թ հովանավորողին,- գոռում էին կանայք։- Կառավարության անդամները Դեմիրճյանի եղո՛ւնգը չարժեն»։

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

zerbakalvel

Հոկտեմբերի 27-ի գործի նյութերին ծանոթացածներից մեկն «Առավոտին» մի հետաքրքիր փաստի մասին վկայեց։ Պարզվում է, որ այս գործով նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանը որոշ ցուցմունքներ է տվել, որոնք կարող էին հիմք դառնալ նրա իսկ անմիջական ղեկավարին՝ ՀԱՀ-ի տնօրենին ձերբակալելու համար։ Մասնավորապես, Հարություն Հարությունյանը չի բացառել, թե իր բջջային հեռախոսով Տիգրան Նաղդալյանը կարող էր զանգահարած լինել Նաիրի Հունանյանին։

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

ՎՏԱՆԳ Է ՏԵՍՆՈՒՄ

Arakadi vardanyan

«Անձամբ ես որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում են դարձնել բռնապետություն։ Եվ այստեղ գլխավոր դերակատարներն անկասկած պարոնայք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Ես շուրջ երկու ամիս է՝ մտել եմ քաղաքական պայքար, բայց այդ երկու ամսվա ընթացքում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը որեւէ հայտարարությամբ կամ որեւէ պատասխանով՝ ուղղված մեր մեղադրանքներին, հանդես չեն եկել։ Ես սա գնահատում եմ հիմնավորված պատասխաններ չունենալու փաստով»։ Այս հայտարարության հեղինակը դարձյալ Արկադի Վարդանյանն էր, որի հանդեպ ՆԳ աշխատակիցները ապօրինի գործողություններ են իրականացրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031