Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնի պատմության ուսուցումը հակասահմանադրակա՞ն է

Հոկտեմբեր 27,2000 00:00

27october 2000 Կրոնի պատմության ուսուցումը հակասահմանադրակա՞ն է Հարցազրույց ՍԴ անդամ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանի հետ 172 Պրն Պապայան, կրոնի պատմությունը դպրոցում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկում չկա, քանի որ դա հակասո՞ւմ է Սահմանադրությանը, ըստ որի կրթությունն աշխարհիկ է, եւ պետությունն ու եկեղեցին տարանջատված են։ 172 Ասեմ, թե ինչպես եմ դիտում այդ կարեւորագույն հարցը։ Հեռու եմ այն մտքից, թե սահմանադրորեն պիտի հաստատվի, որ դպրոցում կրոնի պատմություն կամ Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկաներ դասավանդվեն։ Դպրոցական ծրագրի խնդիրը գործադիր մարմնի հարց է, սահմանադրական հարց չէ։ Նախ քննարկենք, թե ի՞նչ է նշանակում պետության եւ եկեղեցու անջատվածությունը, որը մեզանում սխալ է ընկալվում։ Օրինակ, իշխանությունների տարանջատումն ամենեւին չի նշանակում, թե իշխանության մի թեւը մյուսի հետ կապ չունի։ Նրանք գործում են իրենց իրավասությունների շրջանակներում եւ ծառայում են մեկ նպատակի։ Նույնը պետության ու եկեղեցու տարանջատված լինելու պարագայում պիտի լինի։ Ցավոք, այսօր պետությունն ու եկեղեցին տարանջատված են, բայց մեկ նպատակի ծառայելու մեջ թերանում են։ 172 Դրանից էլ երեւի ածանցվում է դպրոցներում հոգեւոր կրթության, Հայ Առաքելական եկեղեցու պատմության ուսուցման խառնաշփոթ վիճակը, երբ, 10172նամյա խոսքուզրույցից հետո, հայ երեխան դպրոցն ավարտում է, չիմանալով իր եկեղեցու պատմությունը, չստանալով հոգեւոր դաստիարակություն։ 172 Եթե մենք ուզում ենք, որ մեր ապագա սերունդն իմանա իր եկեղեցու պատմությունը, որը հայ ժողովրդի պատմության էությունն է, այդ առարկան պիտի ներգրավվի դպրոցական ծրագրերում։ Ես ավելին ասեմ՝ պիտի ուսուցանվի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրույթները։ Եթե մենք մտահոգ ենք, որ մեր ապագա սերունդը հոգեւոր դաստիարակություն ստանա, Աստվածաշունչը պիտի ուսուցանվի դպրոցներում, որպեսզի այս սերունդը եւս այնքան կույր չմնա, ինչպես իրենց հայրերը մնացին հայտնի պատճառներով։ Եթե մենք ընդունում ենք մեր մեծերի այն միտքը, թե մեր ազգապահպանության կարեւորագույն գործոնները երկուսն են՝ լեզուն եւ կրոնը եւ «Լեզվի մասին» օրենք ընդունեցինք, իսկ կրոնը թողեցինք առկախ, հիմա մեր արածը ազգապահպա՞ն է, թե՞ ազգապահպան չէ։ Տատանվում ենք՝ կրոնը դպրոց մտցնել, թե ոչ։ Դա նույնն է, թե կասկած ունենալ լեզվի հարցով։ 172 Պրն Պապայան, հայկական դպրոցներում Հայ Առաքելական եկեղեցու եւ կրոնի պատմության ուսուցումը հակասո՞ւմ է խղճի ազատությանը։ 172 Մեզանում խղճի ազատության հարցը եւս սխալ է ընկալվում։ Բոլոր եվրոպական ստանդարտներով, եվրոպական բոլոր փաստաթղթերում խղճի ազատությունը վերաբերում է միայն անհատին։ Սա ընդամենը նշանակում է, որ ցանկացած մարդ, անհատ իրավունք ունի դավանելու ինչ ուզի, եւ պետությունն իրավունք չունի ճնշել, սահմանափակել նրան, հետապնդել իր դավանանքի համար։ Սա՛ է խղճի ազատության էությունը։ Իսկ մենք սկսում ենք առաջ ընկած կասկածել, թե հը՞, ի՞նչ անենք, «Եհովայի վկաներին» չգրանցե՞նք։ Կարծես քիչ է, որ նրանք ազատ գործում են, դեռ պիտի գրանցենք էլ, կազմակերպական բնույթ տանք նրանց գործունեությանը, իրավաբանական անձի կարգավիճակ ու հավելյալ արտոնություններ տանք։ Ոչ ոք իր դավանանքի համար չի հետապնդվում. սա՛ է խղճի ազատությունը։ 172 Կրոնի ուսուցման հարցում, փաստորեն, մենք հակառակ ծայրահեղության մեջ ենք ընկել։ 172 Այո, կրթության հարցում մենք ծայրահեղ զգուշավոր ենք։ Եթե մեր ժողովուրդը 90%172ով Հայ Առաքելական եկեղեցու դավանանքին է, ի՞նչ դավանափոխության մասին կարող է խոսք լինել, եթե դպրոցական ծրագրերում մտցվի այդ առարկան։ Ընդ որում, հատուկ զգուշությամբ, այդ դասընթացներից կարող են ազատվել այն երեխաները, որոնց ծնողները մահմեդական են կամ այլ դավանանքի։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել