Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՐՁԱԿ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ»

Հոկտեմբեր 27,2000 00:00
Gagik tadevosyan

Մեղրիի վերաբերյալ առաջարկի առնչությամբ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայկոմկուսի կենտկոմի բյուրոյի անդամ Գագիկ Թադեւոսյանն ասաց. «Մենք զգում ենք, որ այդ տարբերակի վտանգը կախված է մեր երկրի վրա։ Եվ եթե անգամ կան քաղաքական ուժեր, որոնք հանգիստ ու հուսալիորեն ասում են, որ դա մերժված է եւ չկա՝ մենք անհանգիստ ասում ենք, որ պիտի չլինի ընդհանրապե՛ս»։ «Հայլուրի» թղթակցի հարցին, թե որո՞նք են իրենց անհանգստության հիմքերը, Գագիկ Թադեւոսյանը պատասխանեց. «Որ հոկտեմբերի 27-ի դեպքերը չեն բացահայտվել»։ Փոխկապակցվածությունն այսպես բացատրեց. «Մեղրիի տարբերակի մասին Աշոտ Մանուչարյանի հայտարարությունները շատ տրամաբանական են եւ շատ արժանահավատ»։ Գագիկ Թադեւոսյանը կարծում էր, որ ԱԺ-ն գուցեեւ ստեղծի այդ հարցերն ուսումնասիրող հանձնաժողով։

ԲԱ ՄԵՆՔ ՄԵՌԱ՞Ծ ԵՆՔ

Armen Rustamyan

«Ինչ-որ մի նախագահ՝ ով ուզում է նա լինի, հարցը Քոչարյանը չէ կամ որեւէ մեկը՝ որոշի, որ Մեղրին պոկեն-տան ուրիշին… էդպիսի բան լինո՞ւմ է։ Ես, օրինակ, լավ չեմ պատկերացնում՝ դա ո՞նց կարող են անել։ Այսինքն, մենք այստեղ չպիտի լինենք, մինչ այդ բոլորը պիտի մեկուսացված լինեն, կաշկանդված, բանտարկված, աքսորված, որ այդպիսի բան հնարավոր լինի անել»,- տարածքների փոխանակման առաջարկի անհնարինությունն այսպես ապացուցեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՆԱԼՈՎ

Grigor harutyunyan

«Միասնություն» խմբակցության ներկայացուցիչ, Մեղրիից ընտրված պատգամավոր Գրիգոր Հարությունյանը ճիշտ համարեց, որ ավելի սպառիչ ու համոզիչ հայտարարություններ արվեին տարածքների փոխանակման շուրջ բանակցությունների բացակայության մասին։ Այլապես «այդ խոսակցություններն ուղղակի շատ վատ են անդրադառնում Մեղրիի բնակչության վրա»։ Գրիգոր Հարությունյանը նաեւ նշեց. «Համոզված եղեք, որ Մեղրիից դուրս եկած մարդն այլեւս չի վերադառնա»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031