Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 27,2000 00:00

«Կատուն սկզբից պետք է պատռել» Հարցազրույց ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետ Պրն Գասպարյանի հետ կարճ հարցազրույցում խոսեցինք թիկնապահների ինստիտուտի մասին։ Ռազմական ոստիկանության պետի ասելով, այսօր մեզանում գոյություն չունի թիկնապահների ինստիտուտը. «Այդ թիկնապահ կոչեցյալները ազգականներ, թաղի տղերք, մոտիկ ծանոթներ են։ Այդ մարդիկ իրենք էլ չեն հասկանում, որ դա իրենց վնաս է տալիս։ Նրանք, ովքեր պրոֆեսիոնալներ չեն եւ ազգակցական172բարեկամական կապերից ելնելով են տվյալ մարդու կողքին գտնվում, լուրջ պահին կարող են խուճապի մատնվել եւ հենց դրանով վնասել նրան, ում պաշտպանում են»։ Իսկ Ռազմական ոստիկանությունը ինչ172որ աշխատանք տանո՞ւմ է թիկնապահների ինստիտուտի ձեւավորման համար. «Իհարկե, ես զբաղվում եմ»։ Իսկ ի՞նչ չափանիշներ են գործում թիկնապահներ ընտրելիս. «Չինովնիկներ կան, որ կարծում են, թե թիկնապահը պետք է լինի 7 մետր բարձրության, 4 մետր լայնության։ Թիկնապահը այդպիսին չպետք է լինի, դա շարժունակ չի։ Նա մեքենա չի կարող նստել, մեքենայից դժվար է դուրս գալիս։ Երկրորդ՝ մտածում են, որ ակնոցներ դնելը կարեւոր է։ Բայց ակնոց դնելը խանգարում է։ Ակնոց դնում են միայն արեւի ժամանակ։ Բազմաթիվ նրբություններ կան»։ Իսկ թիկնապահները որքանո՞վ են անվտանգ հենց այն մարդու համար, ում պահպանում են. «Եթե մարդիկ պրոֆեսիոնալ չեն, նրանք ամենավտանգավորն են ե՛ւ իրենց համար, ե՛ւ այն օբյեկտի, ում պահպանում են»։ Իսկ մենք հանրապետությունում շա՞տ ունենք պրոֆեսիոնալ թիկնապահներ. «Կարծում եմ՝ չէ»։ Հոկտեմբերի 27172ի գործի նախաքննության մասին պրն Գասպարյանը հետեւյալ կարծիքին է. «Չբացահայտվող հանցագործություններ ուղղակի գոյություն չունեն, չկա այդպիսի բան։ Կան դժվար կամ հեշտ բացահայտվող եւ կամ՝ հեշտ եւ արագ բացահայտվող հանցագործություններ, իսկ հատկապես ծանր հանցագործությունների բացահայտման մարտավարությունը տաք հետքերով է։ Առավել ծանր հանցագործությունները բացահայտվում են շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ172երկու շաբաթվա ընթացքում, ինչ172որ չարվեց հոկտեմբերի 27172ի դեպքում։ Չեմ կարող ասել՝ արվեց, թե չարվեց, ես մեջը չեմ։ Երբ «շոկ»172ովի իրավիճակ է ե՛ւ կատարողների, ե՛ւ կազմակերպիչների, ե՛ւ մասնակիցների մոտ, սկզբնական պահին ոչ ոք չգիտի, թե ով իրեն ինչպես կպահի։ Այս պահն ամենագլխավորն է։ Նման հանցագործությունների բացահայտումը որքան որ ձգվում է, այնքան գործը բարդանում է։ Այսինքն՝ կատուն սկզբից պետք է պատռել, հետո՝ ատամները հաշվել»։ Հավատո՞ւմ է արդյոք Վովա Գասպարյանն այն վարկածին, թե հոկտեմբերի 27172ը կազմակերպվել էր արտաքին ուժերի կողմից. «Չի կարող լինել կոնկրետ վարկած, եւ իմ մասնագիտության տեր մարդը չի կարող կոնկրետ խոսել որեւէ վարկածի շուրջ։ Կարող է լինել ներսից, կարող է լինել դրսից, կարող է լինել աջից կամ ձախից։ Վարկածները առաջ է քաշում քննչական խումբը։ Նման դեպքերի համար պետք է բազմակողմանի զբաղվել»։ Ռազմական ոստիկանության պետի կարծիքով՝ «նախաքննության մասին կարծիք հայտնելն անշնորհակալ գործ է, եւ գոնե մասնագետը էթիկայի նորմերը պետք է պահպանի, եւ չշոշափվի հարցը։ Որոշակի կարծիք կարելի է հայտնել դատաքննության պրոցեսում, որովհետեւ դա հրապարակային պրոցես է։ Եվ խանգարեց հենց այն, որ շատ մասնագետներ եւ հատկապես չմասնագետներ, իրենց Պինկերտոն երեւակայողները վարկածներ էին առաջ քաշում՝ չորը թացի հետ խառնելով, մարդկանց պիտակներ կպցնելով։ Այս պրոցեսը միայն խանգարեց»։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել