Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հոկտեմբեր 27,2000 00:00
Hyd

Տեղի տալով թուրքական իշխանությունների ճնշմանը, ԱՄՆ-ը քաղաքական նկատառումներով օրակարգից հանեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը։ Այդ պատճառով, որպես Հայ դատի օրինական պահանջատեր, երեկ իր բողոքի ձայնն էր բարձրացրել Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։

Երիտասարդ դաշնակներին միացան Երեւանում գործող տարբեր հաստատությունների ուսանողներ։ ԵՊՀ-ի մոտից ուսանողների բազմությունը «Թուրքիա՝ ոճրագործ» գոռալով շարժվեց դեպի ԱՄՆ դեսպանատուն։ Ցուցապաստառներին՝ որպես զայրույթի պոռթկումներ, անգլերեն եւ հայերեն լեզուներով գրված էր «Կոնգրեսը պետք է ուղղակի արձանագրի Հայոց ցեղասպանությունը», «Ամերիկյան դեմոկրատիան պարտվեց թուրքական սպառնալիքին», «Թիվ 556 բանաձեւ, ամոթ դեմոկրատ նախագահ Քլինթոնին, ամոթ Կոնգրեսի հանրապետական ղեկավարությանը»։ Չորս կողմից լսելի էին տարբեր կոչեր՝ «Մենք անդավաճան տերն ենք մեր ազգային ինքնության», «Ժամանակը, հայությանը հաջորդող սերունդների հիշողությունից ջնջելու փոխարեն, էլ ավելի է ամրապնդում հայ իրականության մեջ կատարված ոճրագործությունը» եւ այլն։ Հայ երիտասարդության անունից ԱՄՆ դեսպանատուն հանձնվեց նամակ՝ ուղղված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Դենիս Հասթերթին։ Նամակում նշված էր. «… Ցավոք, պետք է արձանագրել, որ ԱՄՆ նախագահը տեղի տվեց թուրքական իշխանությունների բիրտ ճնշմանը եւ դրանով իսկ ձախողեց բանաձեւի ընդունման բնականոն գործընթացը։ Ակնհայտ է նաեւ, այս հարցի նկատմամբ իր կեցվածքով Թուրքիան եւս մեկ անգամ հաստատեց, որ թե քաղաքական եւ թե բարոյական առումով ինքը հանդիսանում է Ցեղասպանություն իրականացրած իր նախնիների ուղղակի ժառանգորդը»։

Ըստ Հայ դատի գրասենյակի տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանի, «իրենց բողոքը ոչ թե Միացյալ Նահանգների դեմ է, այլ մարդկության, որը չի ճանաչում ցեղասպանությունը»։ Երիտասարդ դաշնակները պատրաստ են մինչեւ վերջ պայքարել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համար։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՁԱԽ ՁԵՌՔԸ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Tigran Torosyan

Շատերն են նկատել, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը թեեւ ծրագրել է կանգնել բոլոր պատգամավորների թիկունքին, սակայն դրա կարիքը ամենեւին ոչ բոլորն են զգում։ Մասնավորապես, պրն Խաչատրյանի ներկայությունն իր ձախ կողքին շատ չի հանդուրժում փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, որը ձախ ձեռքը հիմնականում այնպես է հենում մորուքին, որ փակվում է ձախ աչքը, հետեւաբար անտեսանելի է դառնում Արմեն Խաչատրյանն՝ իր ողջ մարմնով։ Մյուս փոխխոսնակ Գագիկ Ասլանյանից «Առավոտը» փորձեց ճշտել՝ մի՞թե պարոնայք Խաչատրյանն ու Թորոսյանը «խռով» են միմյանցից, թե՞, այնուամենայնիվ, նորմալ հարաբերություններ ունեն։ – Նորմալ հարաբերությունների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց որ խռով չեն՝ հաստատ։ Առավոտյան, որ մտնում են դահլիճ, միմյանց ձեռքով բարեւում են։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031