Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 27,2000 00:00

«ԱՆԿԵՂԾ, ԱՆԿԵՂԾ ԵՄ ԱՍՈՒՄ» Դեռեւս գլխավոր դատախազ եղած ժամանակ ներկայիս ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը բազմիցս արժանացել էր Աշոտ Մանուչարյանի քննադատությանը։ Որպես պրն Մանուչարյանից «տուժածի»՝ Վլադիմիր Նազարյանին խնդրեցինք իր վերաբերմունքը դրսեւորել պրն Մանուչարյանի՝ ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ 172 Գիտեք ինչ, ես ինքս մասնագիտությամբ իրավաբան եմ եւ կուզեմ, որ էդ փաստերը լինեն, եւ ոչ թե հայտարարություններ արվեն։ Այո՛, երբ ես դատախազ էի, իմ հասցեին էլ էր նա բավականին բաներ ասում։ Ասում էր, որ ես տղայիս ազատել եմ բանակից։ Հետո՝ որ նա մեքենայի տակ մարդ է գցել, բանտից էլ եմ ազատել, բայց ես տղա չունեմ, մի աղջիկ ունեմ։ Հասկանում ե՞ք, չեմ սիրում սենց բաներ։ Եթե իրավապահ մարմիններից է վախենում, թող լրագրողներիդ ասի էդ փաստերը, ես գիտեմ, թե դուք ինչ կանեք, մինչեւ էդ փաստերը չպարզեք։ Բայց ո՞նց կարելի է վեր կենալ, խոսել, ենթադրություններ անել։ Գիտե՞ք, ես որ, իմ մասնագիտական տեսակետից, չե՛մ ընկալում։ Որ բանասեր լինեի կամ մի այլ մասնագիտության տեր, կարող էի չընկալել էդ բանը, բայց բա՛ն ասա, ի՞նչ ես ասում, խի՞ չես ասում. Գագիկ Ջհանգիրյանը լավը չի՞, շատ լավ, Բորիս Նազարյանը լավը չի՞, շա՜տ լավ, «Առավոտ» թերթը լա՞վն ա, լա՜վն ա, էնտեղ էլ տուր փաստերը, ասա էս մարդը էսինչ օրը էստեղ էս բանն է արել, տեսնեմ՝ ո՞նց չեն բացելու։ Ըստ պրն Նազարյանի՝ Աշոտ Մանուչարյանը հավանաբար ուզում է, որ իրեն դատի տան, «հիմի էլ էթանք դատարան, իրանցով զբաղվենք»։ Մեր առարկությունը, թե պրն Մանուչարյանը պատրաստ է փաստերով խոսել, բայց միայն խորհրդարանական հանձնաժողով կազմելու դեպքում, պրն Նազարյանը չընդունեց. «ԱԺ172ի ինչ գործն է էդպիսի հանձնախումբ ստեղծել։ ԱԺ172ն էդպիսի լիազորություններ չունի, գոնե Սահմանադրությունը կարդան»։ 172 Ըստ Ձեզ՝ ԱԺ172ն հանձնաժողով կձեւավորի՞, թե՞ ոչ։ 172 Անկեղծ ասած՝ չեմ կարծում։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել