Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 27,2000 00:00

ԲՅՈՒՋԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ ՓՈՐՁԱՆՔ ՉԴԱՌՆԱ՞ Անդրանիկ Մարգարյանը ԱԺ կներկայացնի եկող տարվա բյուջեն եւ այս տարվա բյուջեի սեկվեստրը։ Նա թերեւս հավատում է, որ խորհրդարանը կընդունի իր առաջարկները։ Իսկ եթե չընդունի՞։ Հնարավոր է նաեւ այս տարբերակը, քանի որ պոպուլիստ պատգամավորների պակաս չկա, իսկ բյուջետային կրճատումը հենց այն պարարտ հողն է, որի վրա կանգնելով, կարելի է ժողովրդի ականջը շոյել։ Բոլորովին անհավանական չէ, որ ՀՀ 10172րդ վարչապետը հենց այստեղ տանուլ տա։ Տնտեսական վակուումը քաղաքական իրարանցում կառաջացնի։ Սրանից ոչ ոք չի շահի, իսկ տուժողները կլինենք բոլորս։ Կգա հերթական վարչապետը, կրկին բյուջեն կներկայացվի տարվա կեսին, կսկսի կատարվել երկրորդ կեսին, ապա հերթական վարչապետը ստիպված կլինի սեկվեստր ներկայացնել։ Այս տնտեսական խառնաշփոթը քաղաքական խաղաքարտերը խառնելու միտում է պարունակում։ Անորոշ շշուկներ կան, որ իբրեւ թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկու օր առաջ պայմանավորվել է միջազգային կազմակերպությունների հետ եւ սրանք էլ, չգիտես ինչու, դեռ ԲԷՑ172երը չսեփականաշնորհած, խոստացել են փող տալ, եւ վարչապետը սեկվեստրի մասին ԱԺ172ում ոչինչ չի ասի։ Եթե սա իրականություն դառնա, ապա վարչապետն ինքն իրեն կհակասի, քանի որ հենց մեզ հետ զրույցում էր ասել, որ եթե յուրաքանչյուր կառավարություն սեկվեստր աներ, ապա բյուջեն այս վիճակում չէր լինի։ Երեկ կառավարության նիստը արդեն քննեց բյուջեին վերաբերող հարցերը։ Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը թեպետ խոստացավ, որ «առաջին հերթին փորձելու են աշխատավարձերը եւ կենսաթոշակները վճարել», բայց այդպիսի՞ խոստումներ են հնչել օդի մեջ։ Կրճատումը ծախսային մասերով կկազմի մոտ 9 մլրդ, դրանից մոտ 1,1 մլրդ172ը կտնտեսվի կապիտալ ծախսերից, շուրջ 900 մլն դրամը՝ արտաքին վարկային ծրագրերի համաֆինանսավորումից։ Այս տարվա բյուջեի ճեղքվածքը 86 մլրդ դրամից կնվազի մինչեւ 62 մլրդ։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Այս տարի չկատարված ծախսերը որպես ներքին պարտք տեղափոխվելու են 2001 թ. բյուջե։ Ըստ էության, 2001 թ. մեզ սպասվում է միայն պարտքերի փակում՝ ներքին եւ արտաքին (41 մլրդ+62 մլրդ), այսինքն՝ բյուջեի կեսից ավելին, լրացուցիչ որեւէ ծախս, բացի աշխատավարձից, թոշակից եւ նպաստից, հնարավոր չի լինի կատարել»։ Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, կամ՝ ով է, վարչապետը 2001 թվականին զբաղված է լինելու միայն պարտքերը վճարելով (այն էլ՝ եթե կարողանա)։ Այսինքն՝ երկրում բյուջեի շրջանակներում ոչինչ չի կառուցվելու, չի գնվելու, նույնիսկ՝ չի քանդվելու։ Քանդելու համար էլ փող է հարկավոր։ Ֆինանսական չեղած հնարավորությունները անշուշտ կստիպեն լուրջ կրճատումներ կատարել նաեւ կառավարական ապարատում։ Այսպես համենայնդեպս ասվում է, բայց երբ հերթը կհասնի գործին, ավելի շուտ կկրճատվեն սոցիալական հատկացումները, քան չինովնիկների «խաթրին» կդիպչեն։ Ինչո՞ւ, այս ամենը իմանալով՝ բյուջեն շարունակաբար ռեալ չի կազմվում։ Վարդան Խաչատրյանի հետ համակարծիք ենք այս հարցում. «Կառավարության փոփոխությունները ռեալ չես կարող կանխատեսել, որը բերում է գործադիր իշխանության միանշանակ չկատարման։ Այսինքն՝ հարկեր չեն վճարվում, մարդիկ սպասումների մեջ են լինում, ե՛ւ ձեռներեցները, ե՛ւ հավաքողները»։ Սրանք օբյեկտիվ բաներ են, իսկ սուբյեկտիվը, ըստ Վարդան Խաչատրյանի, անպայման ԱԺ172ում կքննարկվի։ Չմոռանանք, որ որեւէ տարի բյուջեն չի հաստատվել մարտին եւ չի սկսել կատարվել մայիսին։ Սրանից արդեն ճեղքվածքի հոտ էր գալիս։ Այս ամենն աչքի տակ ունենալով, ֆինանսների նախարարը ինչպե՞ս է հայտարարում, թե համեմատաբար լավատես է եկող տարվա տնտեսական զարգացման առումով։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախորդ օրն ասել էր. «Այսօր 2000 թ. բյուջեում կան պարտքեր 97, 98, 99 թթ.։ Եթե այն ժամանակ այդ կրճատումները լինեին, ապա այդ ծախսերը չէին լինի եւ չէին փոխանցվի հաջորդ տարիներին»։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը եւ Արմեն Դարբինյանը իրենց վարչապետության ժամանակ թաքցրել են բյուջեի իրական վիճակը, ներկայացրել են անիրատեսական թվեր, եւ այսօրվա բյուջետային ճգնաժամը առաջին հերթին նրանց մեղքով է։ Այս տարի բյուջեի պարտքի 22 մլրդ172ը հենց այդ տարիներից է մնացել։ Առաջին անգամ Վազգեն Սարգսյանը համարձակություն ունեցավ իրական պատկերը ներկայացնել։ Բայց ի՞նչ ստացվեց։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել