Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՄՏՆԻ

Հոկտեմբեր 27,2000 00:00
Aram Sargsyan

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ մտադիր է մեծ քաղաքականություն մտնել։ Հավաստի աղբյուրներն ասում են, որ պարոն Սարգսյանը մտադիր է հանդես գալ ոչ թե որեւէ կուսակցության կազմում, այլ ստեղծել իր կուսակցությունը։ Թերեւս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ա.Սարգսյանը վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվ շփումներ եւ հանդիպումներ է ունենում մտավորականների, քաղաքական գործիչների ու պետական պաշտոնյաների հետ։

ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՈՉԻՆՉ, ԿԱՆԱ՛ՅՔ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

gagik jhangiryan

Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը խոստացավ «Առավոտի» բոլոր հարցերին պատասխանել հոկտեմբերի 27-ից հետո։ Իսկ մինչ այդ թերթի թղթակցուհուց հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրեն չի սիրում եւ իր մասին միշտ վատ-վատ բաներ է գրում։ Վերջինս հիշեցրեց, թե իր չսիրելն՝ ի՞նչ, նրան անգամ վարչապետը չի սիրում։ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Տղամարդկանց չսիրելուց չեմ վախենում, կանա՛նց չսիրելուց եմ վախենում»։

ԱՐՄԱՏԸ ԶՆՆԵՔ

Artashes Gexamyan

Իշխանափոխության վերաբերյալ Արկադի Վարդանյանի կոչերի առնչությամբ Արտաշես Գեղամյանը նկատեց, որ Հայաստանի ամեն մարզում դրանք բավական մեծ լսարան են գտել վերջին երկու ամսում. «Այդ կոչերը եթե անգամ հնչում են հանրության համար ոչ այնքան հայտնի մարդու կողմից՝ ոգեւորությամբ ընդունվում են։ Փոխանակ իշխանությունները մտածեն, թե ի՞նչն է պատճառը, որ անկախ նրանից՝ ում կողմից է արտահայտվում, ազգաբնակչության մեջ այդքան մեծ ոգեւորություն են առաջացնում այդ կոչերը՝ այդ մարդու կենսագրականն են վերլուծում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031