Կրթության եւ գիտության փոխնախարարներից մեկը երեկ հերթով զանգահարել է պետական բոլոր բուհերի ռեկտորներին եւ հրահանգել, որ եթե ուսանողները ցանկանան մասնակցել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության կազմակերպած բողոքի քայլերթին դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, նրանց չխանգարեն եւ աջակցեն։
«ՉԵ՛Մ ՏԵՍԵԼ, ՉԵ՛Մ ԼՍԵԼ»
«Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ե՛ւ նախագահի, ե՛ւ Վազգեն Սարգսյանի, ե՛ւ Կարեն Դեմիրճյանի հետ։ Բազմաթիվ անգամ զրուցել ենք այս թեմաների շուրջ, փորձել ենք համադրել մեր ջանքերը՝ ինչպե՞ս անել, որ Ղարաբաղի հարցն ընդհանրապես հայանպաստ լուծում ունենա։ Եվ երբեք ես, որ մասնակցել եմ այդ հանդիպումներին՝ չեմ լսել Վազգեն Սարգսյանի կողմից ինչ-որ իրական վտանգի, ահազանգի շեփորում,- տարածքների փոխանակման առաջարկների շուրջ շահարկումներին հակահարված տվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։- Բազմաթիվ անգամ մենք նաեւ փորձել ենք հասկանալ՝ արդյոք կա՞ տարբերություն Վազգեն Սարգսյանի եւ նախագահի մոտեցումների միջեւ։ Եվ այդպիսի բան մենք չենք լսել»։
Կարդացեք նաև
ՀՐԱՎԻՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ
Արկադի Վարդանյանի փաստաբան Կարո Կարապետյանը «Առավոտին» հայտնել է, որ երեկ իր պաշտպանյալի մոտ եկել են մարդիկ, որոնք ներկայացել են որպես Երեւանի ՆԳ վարչության աշխատակիցներ եւ ցույց չտալով իրենց վկայականները, փորձել են նրան «հրավիրել» ՆԳ բաժին։ Փաստաբանի ասելով, նման գործողությունները անօրինական են եւ կարող են որակվել որպես առեւանգման փորձ։
ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ
Այսպես որ շարունակվի, շուտով թիկնապահներն ավելի շատ են լինելու, քան պահպանության կարիք ունեցողները: Սակայն թիկնապահների այսպիսի առատությունը ամենեւին չի նշանակում, թե մեզանում լուրջ թիկնապահական դպրոց կա: Իրականում թիկնապահների ինստիտուտն իսպառ բացակայում է, իսկ պրոֆեսիոնալ թիկնապահներ մենք չունենք: