Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՍԸ ՎԱՐԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Հոկտեմբեր 26,2000 00:00
microfon

Ուշագրավ նախաձեռնությամբ էր հանդես եկել մայրաքաղաքի թիվ 117 միջն. դպրոցը։ Երեկ իր «դռն»բաց «դատա»դասաժամին հրավիրել էր տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ՍԴ լրատվական ծառայության պատասխանատու Հ. Պապիկյանին, «ՀՀ» օրաթերթի լրագրող Ս. Մամյանին, «Երկրապահ» թերթի լրագրող Գ. Նուրիջանյանին եւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռ. Մինասյանին։ Աշակերտներին, որոնք արդեն հասցրել էին լինել Սահմանադրական դատարանում, մասնակցել մեկ դռնբաց դատական նիստի, հետաքրքրում էին իրավունքի ծագման էությունն ու ձեւերը, Հայաստանի դատական գործող համակարգում քաղաքացիների դատական պաշտպանության ներկա վիճակը, հրապարակայնության ապահովման երաշխիքների գոյությունն ու լրագրողների դերն այդ հարցում։ Դասաժամից հետո, իհարկե, նրանց հարցերն ավելի որոշակիացան. մասնավորապես ուզում էին իմանալ հոկտեմբերի 27-ի ոճրագործության որոշ մանրամասներ եւ լրատվամիջոցների դեմ ճնշումների մասին։

Սա այն սակավ դպրոցներից է, որտեղ դասավանդվում է «Պետության եւ իրավունքի հիմունքներ» առարկան, որտեղ կան ավանդույթներ նման կարգի միջոցառումներ անցկացնելու համար։

Օգտվելով առիթից՝ շրջեցինք նաեւ դպրոցի շատուշատ դասասենյակներում, դրանք մաքուր էին ու խնամքով ձեւավորված, իսկ մի գաղտնիք էլ պարզեցինք մեզ համար. 1700-ամյակի նախապատրաստական աշխատանքներն էին, խորհրդավոր ծրագրով ու հրավերով։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031