Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հոկտեմբեր 26,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է պատմել. «Դեպքից րոպեներ անց Մադաթյան Էդիկի հետ մոտեցանք այդ տղաներին, փորձեցինք ճշտել նրանց պահանջները։ Ես, օրինակ, անգամ առաջարկեցի՝ գուցե ուղղաթիռով գնանք Ղարաբաղ ու նորից հե՞տ գանք… Նաիրի Հունանյանը ոտքից գլուխ չափեց մեզ, թե «Կարող ա՞ ինձ Դուդաեւի տեղն ես դնում»։ ՆԱԽՈՐԴ Այս անգամ բազմաթիվ էին ճիշտ պատասխանները, բայց առաջինը Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախկին պետի տեղակալ Արայիկ Մանուկյանն էր, որ հիշեց, թե 1990-ին իր «Էս ի՞նչ ենք անում, տղե՛րք» հրապարակախոսական հոդվածում Վազգեն Սարգսյանն էր գրել. «Ուտող-խմողներն ու սեւ մեքենաներով պտտվողնե՞րը… է, միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, յուրաքանչյուր ազգ ունեցել է իր համար արյուն թափողներ եւ արյուն ծծողներ, ու էն ազգերն են գոյատեւել, ում համար արյուն չխնայողները բազում են եղել։ Եվ եթե այսօր, այնուամենայնիվ, մենք ենք արյուն չխնայողները, բերեք մեր խաչը սուսուփուս, արժանապատվորեն տանենք: Ամեն ինչ խառնվել է իրար, երրորդ դասարանի կրթությամբ որեւէ դուրսպրծուկ մեկ ավտոմատով ու չորս դանակով կարող է ազգի ճակատագրի հետ կատակներ անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել