ԱՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵՍԸ Հոկտեմբերի 27-ի գործով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու Աշոտ Մանուչարյանի առաջարկը մինչ օրս ԱԺ-ում մեծ խանդավառություն չի առաջացրել։ Ըստ պրն Մանուչարյանի՝ «Քոչարյանն օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի այդ հանձնաժողովը չստեղծվի։ Բայց նա կամաց-կամաց թուլանալու է, դեպուտատները կամաց-կամաց հիշելու են, որ իրենք, ախր, մի քիչ էլ այլ ֆունկցիաներ ունեն կատարելու, որ առեւտրով զբաղվելը նրանց միակ ֆունկցիան չէ, եւ այդ հանձնաժողովն անպայման ստեղծվելու է»։ ԱՌԱՅԺՄ ԿԱՊԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ Կոմունիստ պատգամավոր Ֆրունզե Խառատյանը երեկ հարցրեց, թե արդյոք էներգետիկ չարաշահումներն ուսումնասիրող քննչական խումբը կամ դատախազությունը տվյալներ չունի՞. «Որեւէ կապ գոյություն ունի՞ Ղանդիլյանի սպանության եւ էներգակիրների խոշոր չափերի հասնող հափշտակությունների միջեւ»։ Քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանի պատասխանն էր. «Էներգակիրների խոշոր չափերի հափշտակության փաստը հենց որ հիմնավորվի կոնկրետ անձանց նկատմամբ՝ մենք անմիջապես կսկսենք աշխատել, թե այդ անձինք ուրիշ ի՞նչ հանցագործություններ են կատարել, այդ թվում նաեւ Ղանդիլյանի սպանության շուրջը»։ ԴՐԱՆՔ ՀՆԵՐԻ՞ ՄԵՂՔԵՐՆ ԵՆ «Պոմպերի գործարան» ԲԲԸ172ում բարձրացած աղմուկն ակնհայտորեն գործարանի նախկին տերերի ինչ172ինչ մեղքեր քողարկելու նպատակ ունի։ Ամեն դեպքում, բանվոր դասակարգը դրանից չպետք է տուժի։