Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՔՆՆՈՒՄ, ՔՆՆՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

Հոկտեմբեր 26,2000 00:00

ՆՈՐԻՑ ՉԵՆ ՔՆՆՈՒՄ, ՔՆՆՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ Երեկ դարձյալ զինդատախազություն էր հրավիրվել Սոցիալիստական ուժերի միության կոորդինատոր Աշոտ Մանուչարյանը։ «Սա Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականացվող ճնշումների, հետապնդումների քաղաքականության հետեւանք է, որը ես մի 100 անգամ տեսել եմ, սա եղել է 88-ին, 89-ին, 94-ին, 95-ին։ Ինձ համար սա նորություն չէ»,- այսպես մեկնաբանեց զինդատախազության հետաքրքրությունը իր հանդեպ պարոն Մանուչարյանը։ Զինդատախազություն մտնելուց առաջ պրն Մանուչարյանն ասաց. «Շուտով կվերադառնամ։ Եթե չվերադարձա՝ ինձ կոմունիստ անվանեք»։ ՄԵԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՓՈՔՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ Հունիսին Դավիթ Լոքյանը հայտարարում էր, որ եթե վարչապետը մի քանի օր լրջորեն զբաղվի էներգակիրների հանձնաժողովի հաշվետվությամբ՝ շուրջ 10 մլն դոլարի մուտքեր կապահովի պետբյուջեի համար, «քանի որ 200 մլն-ից այդքանը կարելի է անմիջապես, առանց դատական գործընթացների վերադարձնել»։ 4 ամիս անց պարզ դարձավ, որ հաշվետվության հիման վրա քննված բոլոր գործերով, ըստ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի, պետությանը հասցված վնասից վերականգնվել է շուրջ 50 մլն դրամ, այն է՝ միայն 100 հազար դոլար։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍԽԱԼԸ Վարչապետ Մարգարյանի սխալներից մեկն այն էր, որ երբ դեռ հունիս-հուլիսին պարզ էր, որ բյուջեի սեկվեստրի անհրաժեշտություն կլինի, ինքը սեկվեստրը չներկայացրեց հենց այդ ամիսներին։ Սեփական այս սխալը ինքնախոստովանանքի պես ասաց ինքը՝ Անդրանիկ Մարգարյանը։ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԷԼ ՓՈՂ ՉԿԱ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները հուլիս ամսից աշխատավարձ չեն ստացել։ Նախարար Լեւոն Բարխուդարյանը հրահանգել է աշխատակիցների աշխատավարձը վճարել միայն բոլոր պարտքերը փակելուց հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել