Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 25,2000 00:00

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ – Ով կասկածում է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը մի խումբ ինքնուրույն ռոմանտիկների պոռթկում է, նա հոգեկան հիվանդ է եւ ՀՀՇ-ական: – Ով չի հրճվում ԱՄՆ172ի, Ուրուգվայի կամ Փղոսկրի կղզու խորհրդարանում «Հայկական բանաձեւի» քննարկումից, նա ապազգային տարր է եւ հակապետական քարոզիչ: – Ով ենթադրում է, որ դաշնակցությունը իր 106 տարվա պատմության ընթացքում ունեցել է որոշ սխալներ եւ թերություններ, նա բլեյանիստ է եւ մանկուրտիստ: – Ով կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա մնացած զինակիցներին չգնդակահարելուց, ունի նաեւ այլ բացթողումներ, նա ռեւանշիստ է եւ ցանկանում է մութ ու ցուրտ տարիների վերադարձը: – Ով կասկածում է, որ Անդրանիկ Մարգարյանը ժամանակակից հայկական Սպինոզան է, նա կատարում է ստվերային բիզնեսմենների պատվերը եւ խոչընդոտում է տնտեսության մեջ առկա դրական միտումներին: – Ով իրեն թույլ է տալիս մտածել, որ Արմեն Խաչատրյանը պետության հիմնասյուների չքնաղ խոյակը չէ, նա սեպ է խրում «Միասնություն» դաշինքի մեջ, որը քափուքրտինք մտած երկիրը հանում է փոսից: – Ով նկատում է, որ ազգային իշխանության օրոք մարդիկ ավելի մեծ թափով սկսեցին փախչել Հայաստանից, նա, օգտվելով ժամանակավոր տնտեսական դժվարություններից, ցանկանում է պղտոր ջրում ձուկ որսալ: Առաջարկում եմ վերոհիշայլ «Հիմունքները» ձեւակերպել որպես օրենսդրական նախաձեռնություն եւ մտցնել Քրօրի մեջ՝ «Հիմունքները» խախտողների համար սահմանելով տարբեր պատժաչափեր՝ 15 տարի ազատազրկումից մինչեւ գնդակահարություն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել