Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հոկտեմբեր 25,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Ուտող-խմողներն ու սեւ մեքենաներով պտտվողնե՞րը… է, միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, յուրաքանչյուր ազգ ունեցել է իր համար արյուն թափողներ եւ արյուն ծծողներ, ու էն ազգերն են գոյատեւել, ում համար արյուն չխնայողները բազում են եղել։ Եվ եթե այսօր, այնուամենայնիվ, մենք ենք արյուն չխնայողները, բերեք մեր խաչը սուսուփուս, արժանապատվորեն տանենք: Ամեն ինչ խառնվել է իրար, երրորդ դասարանի կրթությամբ որեւէ դուրսպրծուկ մեկ ավտոմատով ու չորս դանակով կարող է ազգի ճակատագրի հետ կատակներ անել»։ ՆԱԽՈՐԴ Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի իրանահայ ուսանող Էմիլ Մայիլյանը ճիշտ գուշակեց, որ Վլադիմիր Նազարյանն էր վերջերս ասել. «Չի կարելի ասել, որ դրանք (Նաիրին եւ իր հանցակիցները) սիրողական ինչ-որ խումբ էին, որ Ղրիմից եկան ու մտան պառլամենտ՝ խոսնակին ու փոխխոսնակին սպանելու։ Եվ ընդհանրապես շրջում են երկրից երկիր, որտեղ պառլամենտ են տեսնում, սկսում են գնդակոծել, ասենք, էսպես հոբբի ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել