Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԸ ՈՍԿԻ Է

Հոկտեմբեր 25,2000 00:00
ashot galoyan

Ըստ որոշ աղբյուրների՝ ՀԺԿ անդամ, ԱԺ նախագահի չստացված թեկնածու Աշոտ Գալոյանը հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո, երբ հասկացել է, որ ցուցակում տեղեր են բացվել եւ հաջորդը իր պատգամավոր դառնալու հերթն է, դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստանալու իր պատգամավորական մանդատը։ Իսկ հաջորդ օրը հոկտեմբերի 27-ի զոհերի թաղման արարողությունն էր։

ԵՐԿՈՒ ՎԱԽԸ

merjum

Վերջերս լրագրողների մի խումբ փորձել է այցելել գնդապետ Մուրադ Աբրահամյանի ղեկավարած ուսումնական զորամասը։ Չնայած նախնական պայմանավորվածություններին՝ թղթակիցները մերժում են ստացել։ Հետագայում է բացահայտվել մերժման պատճառը։ Պարզվում է՝ ուսումնական զորամասում այժմ «եռուն» շրջան է, երբ զինվորները պիտի բաժանվեն այլ զորամասերի վրա։ Հայտնի է, որ դա մեծ մասամբ փողային հարցերի է առնչվում։ Դե, քաջարի գնդապետն էլ զգուշացել է, որ լրագրողները գլխի կընկնեն։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՈՉԵՐ

trucik

Այն թռուցիկը, որով Արկադի Վարդանյանը կոչ է անում մասնակցել հոկտեմբերի 30-ի հանրահավաքին, ըստ որոշ մեկնաբանությունների, պարունակում է քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի հատկանիշներ։ Ըստ այդմ, որպես պետական եւ հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչ՝ կարող են ընկալվել թռուցիկի այն տողերը, թե «վարկաբեկված իշխանության փոփոխությունը մեր սրբազան պարտքն է» եւ այլն։ Ի դեպ, նման կոչեր պարունակող նյութերի տարածումը պատժվում է մինչեւ 3 տարի ազատազրկմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031