Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 25,2000 00:00

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Միայն դաշնակցական Աղվան Վարդանյանն էր երեկ «դեմ» քվեարկել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այն որոշմանը, որով անհարգելի համարվեցին Վանո Սիրադեղյանի բացակայությունները։ Աղվան Վարդանյանը խուսափել է մեկնաբանություններից՝ լրագրողներին խոստանալով իր դիրքորոշումը հայտնել այնժամ, երբ Վանո Սիրադեղյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման հարցը կքննարկվի ԱԺ-ում։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Աղվան Վարդանյանն իր մոտեցումը պատճառաբանել էր Արշակ Սադոյանին առնչվող նախադեպով։ «Օրենքի առումով կողմ լինելով բացակայություններն անհարգելի համարելուն, Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեց՝ նկատի ունենալով, որ նմանատիպ դեպք եղել է»,- «Առավոտին» պատմեց Վիկտոր Դալլաքյանը։ ՎԱՅՐԻՎԵՐՈ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ Կարելի է պատկերացնել, թե ինչ ակտիվությամբ են պատգամավորները ելույթ ունենալու այսօր, երբ կլսվի գլխավոր դատախազի հաղորդումը էներգետիկ հանձնաժողովի բացահայտած չարաշահումների քննության արդյունքների վերաբերյալ։ Մինչդեռ երեկ օրենքներից մեկի՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի քննարկումը, որի կարեւորության մասին խոսվում է դեռ 1996-ից, անցավ կիսադատարկ դահլիճում, շուրջ մեկ տասնյակ ելույթ ունեցողներով։ Աշխուժություն առաջացրեց միայն Սեյրան Ավագյանի հետեւյալ դիտարկումը. «Երբեք ու երբեք մի օրենքով պետական ծառայողների կատեգորիան չի շինվելու»։ ԶԵՆՔԻ ՄԱՍՈՎ Հոկտեմբերի 3172ին դատաքննության ժամանակ Ս. Բաբայանը մեղադրողի հարցին. «Ձեզ որեւիցե մեկը հանձնարարե՞լ է 71 գումարտակում զենքը չհաշվառել», պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. «Ինձ ոչ մեկը չի հանձնարարել։ Ես հանձնարարել եմ»։ Հետեւեց. «Ո՞ւմ եք հանձնարարել»։ Ս. Բաբայանը պատասխանեց. «Սասուն Աղաջանյանին։ Տվյալ դեպքում հրամանատարը եղել է Կարեն Բաբայանը»։ ԼՂՀ Գերագույն դատարանում ինչո՞ւ է «հրադադար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել