Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբեր 24,2000 00:00
Aram Sargsyan

Վազգեն Սարգսյանին նվիրված «Ոգու փորձություն» գրքի շնորհանդեսի ժամանակ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը լրագրողներին բացահայտել է, որ հոկտեմբերի 27-ից հետո «նախագահը երկու անգամ հրաժարական էր պատրաստել, եւ ես դեմ եմ եղել ու թույլ չեմ տվել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ խնդիր կար նախաքննության ու կարծում էի, որ թե՛ նախագահը եւ թե՛ այն մարդիկ, որոնք մեղադրվում են տվյալ գործի համար՝ ամեն ինչ կանեն, որ գործը բացահայտվի»։ Արամ Սարգսյանը նաեւ հաստատել է Աշոտ Մանուչարյանի բացահայտումները եւ հայտարարել, թե գիտեր, որ Մեղրիի փոխանակման տարբերակը եղել է օրակարգում եւ, որ դրան դեմ են եղել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը։ «Ցանկացած մարդու, որ խոսում է այդ թեմայով, անպայման կա՛մ հոգեկան հիվանդի, կա՛մ չգիտեմ ինչ այլ պիտակներ են փակցնում»,- դժգոհել է նախկին վարչապետը։ Նա չի բացառել, թե տարածքների փոխանակման առաջարկը կարող էր կապ ունենալ հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի հետ. «Որ նման տարբերակը ինչ-որ կերպ կարող էր կապվել հոկտեմբերի 27-ի հետ՝ ցանկացածի տրամաբանությունը բավարարում է դրա համար։ Որ պետք է դա ստուգվի՝ միանշանակ է։ Եթե դրա համար առաջարկում են հանձնաժողովներ ԱԺ-ին կից, չգիտեմ, եկեղեցուն կից՝ ի՞նչ խնդիր կա, եկեք ստեղծենք, ճշտենք։ Ասենք՝ պրն Մանուչարյա՛ն, ասացի՞ք, ներկայացրե՛ք ձեր փաստարկները»։ Արամ Սարգսյանը համամիտ է եղել Աշոտ Մանուչարյանի նաեւ այն կանխատեսմանը, թե դատավարության ժամանակ փորձ է արվելու վարկաբեկել «Միասնության» առաջնորդներին. «Այս 5-ը պիտի փորձեն ապացուցել, որ երկրի թշնամիները նրանք են»։ Զինդատախազի վերաբերյալ հարցին ի պատասխան, Արամ Սարգսյանը նաեւ ասել է. «Ես չեմ մեղադրում մարդկանց, որոնք վախենում են, վախկոտ մարդուն վախենալու համար մեղադրել չի կարելի»։

Սեփ. լր.

ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Hayrikyan

Շաբաթ օրը իր հեռուստաելույթում («Ար») Պարույր Հայրիկյանը լկտիաբար վիրավորեց հայ ժողովրդի նվիրյալ նահատակների՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սուրբ հիշատակը, թույլ տալով իրեն բնորոշ անբարո արտահայտություն. «Վազգեն Սարգսյանին ծախված Կարեն Դեմիրճյանը…»։ Այդ ո՞վ է ծախված։ Եվ ո՞վ է ասում՝ ոտով գլխով ծախված եւ հետեւողականորեն ծախվող, ակնառու քաղաքական պոռնիկ Հայրիկյա՞նը… «Հայոց Տուն» ազգային-հայրենասիրական միությունը իր բողոքն է հայտնում Պ. Հայրիկյանի այլասեր արտահայտության առթիվ եւ պահանջում է, որպեսզի նա հրապարակավ ներողություն խնդրի լուսահոգի նահատակների հարազատներից եւ ողջ հայ ժողովրդից եւ, ի նշան մեղանչումի, հրաժարական տա։

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայոց Տուն» ազգային հայրենասիրական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031