Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 24,2000 00:00

Թուրքիան ձեռնպահ մնաց Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ հոկտեմբերի 1917221172ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական Սահմանադրական դատարանների համախորհրդի նիստում (մասնակցել են լիիրավ 21 անդամ երկրներն ու դիտորդ՝ 9 անդամ երկիր) Հայաստանը դարձել է լիիրավ անդամ։ Մինչ այդ, 1997172ին Հայաստանի ՍԴ172ն վերոնշյալ կառույցում դիտորդի կարգավիճակ ուներ։ Վերջիններս, որոնք ունեին դիտորդի կարգավիճակ, «պասիվ մասնակցության» իրավունք ունեին, բայց ոչ բոլոր հարցերի քննարկման ժամանակ, իսկ լիիրավ անդամները՝ կազմակերպության ամբողջ գործունեությանն առնչվող հարցեր են քննարկում։ «Բացառությունը Թուրքիայի պատվիրակության մոտեցումն էր,172 ասաց ՍԴ նախագահը։172 Կապված Միացյալ Նահանգների Կոնգրեսում այդ հարցի առաջադրման ու այս օրերին եղած մթնոլորտի հետ ենթադրում էինք, որ անպայման կունենայինք որոշ խոչընդոտներ»։ Եվ ունեցել էին, քանի որ բաց քվեարկության ժամանակ 20 կողմ ստացած Հայաստանին դեմ չի եղել, այլ՝ ձեռնպահ՝ Թուրքիայի պատվիրակությունն է եղել։ Վերջիններս հետագայում արդարացել էին, թե Հայաստանի Սահմանադրությունն անգլերեն չի եղել իրենց ձեռքի տակ։ Գ. Հարությունյանը նրանց է նվիրել աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունների լազերային սկավառակը (իր հեղինակած), որտեղ, ի դեպ, Թուրքիայի Սահմանադրությունն էլ կա անգլերեն։ «Ըստ էության այս մարմինները՝ արդարադատական համակարգի, իրավունք չունեն քաղաքական այսպիսի դիրքորոշումներով հանդես գալու»,172 ասաց Գ. Հարությունյանը։ Նկատենք, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ չէ եւ, սակայն, ՍԴ172ն եվրոպական կառույցի անդամ է։ Աշխատանքային երկու օրերի ընթացքում, ինչպես տեղեկացրեց Գ. Հարությունյանը, հանդիպումներ են եղել Վրաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի Սահմանադրական դատարանների նախագահների հետ։ Ուշադրություն է դարձվել ՀՀ ՍԴ172ում միջազգային պայմանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որոշումները. «Նրանք գիտեին, որ 4 միջազգային պայմանագիր հակասահմանադրական է ճանաչվել, ՀՀ նախագահի 16 դիմումներ մերժվել է»։ «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ արարողակարգ եղավ, ինչպես «նշեցին» իրենց անդամակցությունը, Գ. Հարությունյանն պատասխանեց, որ բոլոր երկրները շնորհավորեցին, երբ որոշումն արդեն պարզ էր եւ մի սեղան՝ Եռագույնով առանձնացվեց Հայաստանի ՍԴ172ի համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել