Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԲՈՒ է

Հոկտեմբեր 24,2000 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԲՈՒ է Դժվար թե որեէ մեկը չհիշի, թե Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի առողջության յուրաքանչյուր տատանում ինչպիսի արձագանք էր գտնում մամուլում եւ հեռուստատեսությունում։ Նույն պրակտիկան գործում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ համարվող երկրներում։ Հայաստանում այդպես չէ։ Բավական դժվար էր (ավելի ստույգ՝ անհնար) տեղեկանալ, թե մեր նախագահը մարմնի հատկապես ո՛ր մասի գործունեությունից էր բողոքում եւ որտեղի մասնագետներին էր վստահել իր թանկագին առողջությունը։ Մանրամասները՝ վաղվա համարում։ ԻՍԿ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԼԻՈՎԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԷԻՆ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, երեկ լրագրողներին ասել է. «Հետաքննության ընթացքից դժգոհ եմ, բավական չէ, որ սխալ են տանում, կեղծիք են անում, հասարակությանը խաբում են՝ ահավոր բաներ է շուրջը կատարվում»։ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում դարձյալ Տիրան արքեպիսկոպոսին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու դեմ բողոքի ցույց է եղել, որին մասնակցել են շուրջ 150 հոգի։ Կրկնվել է այն սպառնալիքը, որ եթե կաթողիկոսը չփոխի իր որոշումը՝ իրենք կմիանան Անթիլիասին, անջատվելով Էջմիածնից։ Նախկին հոգեւորական Պարգեւ Գեւորգյանին, որը փորձել է այս առնչությամբ հակադարձ խոսք ասել, հրել-գցել են գետնին։ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻՆ ԽԱՆՈՒԹ ԱԺ տարածքում բացվել է պարենային խանութ։ Երեկ հայտարարությամբ ազդարարվել էր, որ վաճառքում կա կենդանի իշխան ձուկ։ ԱՊՐՈՒՄ ԵՆ, ԷԼԻ՛ Մինչ Նուբարաշենի հոգեբուժարանի մասին ամբողջական ռեպորտաժ ներկայացնելը, տեղեկացնենք, որ այնտեղ են ընկել 239 հիվանդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել