Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՈՒՂՂՈՐԴԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 24,2000 00:00

Ո՞Վ Է ՈՒՂՂՈՐԴԵԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ «Ես Գագիկ Ջհանգիրյանին չեմ վստահում,- լրագրողներին հայտնել է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը եւ այսպես բացատրել իր վերաբերմունքի փոփոխման պատճառները։- Որեւէ մեկը Գագիկ Ջհանգիրյանին վարկածներ չի տրամադրել՝ ոչ ես, ոչ Հանրապետական կուսակցությունը, ոչ «Երկրապահը»։ Գագիկ Ջհանգիրյանը եղել է բացարձակ ազատ իր որոշումների մեջ եւ ինքը կատարել է ձերբակալումներ, որոնք փորձել է հիմնավորել։ Այդ հիմնավորումները նրա մոտ ավելի լավ են ստացվել, քան հակառակը՝ բացթողնման»։ 75 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԸ ԹԱՓՈ՞ՒՐ ԿԴԱՌՆԱ ԱԺ այս եռօրյայում է Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից արձանագրային կարգով զրկելու հարցը։ Պետաիրավական հանձնաժողովն այսօր դարձյալ անդրադառնալու է, թե հարգելի՞ են նրա բացակայությունները, թե՞ ոչ։ ԵՐԿՐՈՐԴ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ Հակառակ այն տեսակետների, թե Արմեն Խաչատրյանն իր հրաժարականի քննարկման ընթացքում բազմաթիվ ընթացակարգային խախտումներ էր թույլ տվել, քանզի ծանոթ չէր ԱԺ կանոնակարգին (ժամանակ չուներ՝ անընդհատ օդում էր), երեկ ՍԴ-ի որոշմամբ իր աթոռում վերահաստատված ԱԺ նախագահը լրագրողներին հայտնեց, թե այդ խախտումները «նաեւ հուզված վիճակի դրսեւորումներ էին»։ Նա նաեւ հանդիսավոր ազդարարեց. «Ես ամուր կանգնած եմ իմ դիրքերին՝ մեր պատգամավորներից յուրաքանչյուրի թիկունքին»։ ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ Եթե ոմանց համար հոկտեմբերի 27-ն արդեն հիշողություն է՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, հրաշքով կենդանի մնացած Անդրանիկ Մանուկյանը դեռեւս շարունակում է բուժել իր վերքերը։ Անցած շաբաթ ամերիկացիները վիրահատել են նրա աչքը։ Պարոն Մանուկյանի առողջական վիճակն այժմ բարվոք է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել