Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 21,2000 00:00

«ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ» Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ 172Սեպտեմբերի 26172ին, դրանից առաջ եւ հետո ԱԺ172ում ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ չափազանց իրական էր դարձել խորհրդարանական նոր մեծամասնության ձեւավորումը։ Սակայն, ի զարմանս շատերի, հանկարծ ՀԺԿ172ն «Միասնությունը» պահպանելու իր մղումով խառնեց բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ շահ էր հետապնդում ՀԺԿ172ն այս քայլով։ 172 ՀԺԿ172ի դիրքորոշումները շատ հստակ են։ Ես չեմ կարծում, որ երբ ասվեց, թե ՀԺԿ172ն պաշտպանում է կառավարության ծրագիրը, ինչ172որ սենսացիոն բան եղավ։ Այս դիրքորոշումը միշտ էլ ՀԺԿ172ն ունեցել է։ Եվ հետո, ինչո՞ւ եք մոռանում, որ ոչ ՀԺԿ172ն, ոչ էլ ՀՀԿ172ն երբեք պաշտոնապես չեն հայտարարել դաշինքի լուծարման մասին։ Առհասարակ բարոյական չէ «Միասնության» ցուցակներով գալ եւ խոսել նոր մեծամասնություն ձեւավորելու մասին։ Այդ դեպքում ավելի ազնիվ կլիներ դնել մանդատները եւ հետո խոսել։ Տարաձայնություններ, տարբեր կարծիքներ դաշինքում կարող են լինել, եւ դա նորմալ է։ «Միասնությունը», վերջին հաշվով, երկու կուսակցությունների միաձուլում չէ։ 172 Սակայն հենց «Միասնության» ծրագրում ընդհանրապես մասնավորեցման մասին կետ կա, այսինքն՝ դաշինքը դեմ չի կարող լինել մասնավորեցմանը։ Բայց ի՞նչ կատարվեց. ՀԺԿ172ն դեմ քվեարկեց ԲՑ172երի մասնավորեցմանը, ուրեմն ծրագրի՞ն դեմ։ 172 ՀԺԿ172ն ոչ թե մասնավորեցմանն է դեմ եղել, այլ կոնկրետ այդ օրենքին։ Եվ դեմ քվեարկելով ներկայացված օրենքին, մենք չենք համարում, որ դեմ ենք քվեարկել «Միասնության» ծրագրին։ ՀԺԿ172ն միշտ եղել է եւ կլինի հաստատակամ իր դիրքորոշումներում։ Մենք կպաշտպանենք «Միասնության» ծրագրային դրույթներից բխող ցանկացած քայլ։ ՀԺԿ172ն կարեւոր է համարում սեփականաշնորհման թափանցիկությունն ու հրապարակայնությունը եւ, այդ իսկ պատճառով, հենց ՀԺԿ172ն նախաձեռնեց ԲՑ172երի սեփականաշնորհման հարցի քննարկումը ԱԺ172ում։ ՀԺԿ172ն ունեցել է իր մոտեցումները եւ առաջարկել է հարցի լուծման իր տարբերակները։ 172 ՍԴ172ի հոկտեմբերի 17172ի որոշման մասին ձեր դիրքորոշումը։ 172 Ի՞նչ դիրքորոշում կարող եմ ունենալ ՍԴ172ի որոշման մասին։ 172 Այսինքն դուք համամի՞տ եք, համամի՞տ չեք, որ Արմեն Խաչատրյանը վերադառնա ԱԺ նախագահի աթոռին։ 172 Համամիտ եմ, համամիտ չեմ, դա ի՞նչ նշանակություն ունի։ ՍԴ172ն որոշում է կայացրել եւ վերջ։ 172 Կարծում եմ, նշանակություն ունի, քանի որ հենց ձեր կուսակցության ներսում խիստ ակնառու խմորումներ կային, եւ կարծես թե, կան Արմեն Խաչատրյանի դեմ։ 172 Այո, առաջինը հենց ՀԺԿ172ն է քննադատության ենթարկել Արմեն Խաչատրյանի առանձին սխալներն ու բացթողումները։ Կարծում եմ, որ Արմեն Խաչատրյանը պարտավոր է որոշակի հետեւություններ անել։ 172 Հնարավո՞ր է ՀԺԿ172ն ինքը հետ կանչի Արմեն Խաչատրյանին։ 172 Կյանքը եւ Սահմանադրությունը ցույց տվեցին, որ Արմեն Խաչատրյանին հետ կանչել հնարավոր չէ ։ 172 Կասկածներ կան, որ ՀԺԿ172ն անդրկուլիսային պայմանավորվածություններ է ձեռք բերել Ռոբերտ Քոչարյանի հետ ։ 172 Մեր կուսակցությունը երբեք խաղեր չի խաղում, ամեն ինչ անում է հրապարակային։ 172 Այդ դեպքում ինչո՞ւ էիք այդքան հաճախ հանդիպում նախագահին եւ ի՞նչ հարցեր էիք քննարկում։ 172 Քոչարյանի հետ քննարկվել է ստեղծված իրավիճակը։ 172 Իսկ որքանո՞վ են հավաստի այն շշուկները, որ Ռ. Քոչարյանը ձեզ «խոստացել» է տնտեսական ճնշման ենթարկել, եթե չանենք այն, ինչ ինքը կուզի։ 172 Անիմաստ եմ համարում անդրադառնալ այդ անհեթեթ եւ անլուրջ խոսակցություններին։ 172 Դուք հավանական համարո՞ւմ եք, որ պառակտում կսկսվի հենց ՀԺԿ172ական թեւում։ 172 Կյանքը ցույց է տալիս, որ այդպես չէ։ Ուղղակի ոմանք մեծ ցանկություն ունեն ՀԺԿ172ն պառակտված տեսնել։ 172 Կուսակցությունը ինչպե՞ս է քվեարկելու, եթե Անդրանիկ Մարգարյանը ԱԺ ներկայացնի եկող տարվա բյուջեն եւ այս տարվա բյուջեի սեկվեստրը։ 172 Երբ կներկայացնի, այն ժամանակ կքննարկենք։ 172 Բայց դուք ձեր դիրքորոշումը ունե՞ք։ 172 Նախ պետք է իմանանք, թե դա ի՞նչ սեկվեստր է։ 172 Ինչո՞վ էր պայմանավորված Աշոտ Գալոյանի անվան շահարկումը, մանավանդ նա ձեր ցուցակներում վերջին տեղում էր։ 172 Նա վերջինը չէր, դուք էիք գրել, որ պատվավոր 41172րդ տեղում էր։ Իսկ ավելի լուրջ՝ նա շատ արժանիքներ ունի, թեպետ եղել են ուրիշ արժանավոր թեկնածուներ եւս։ Բայց հիմա այդ մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ կա ՍԴ172ի որոշումը։ Մանավանդ, մենք որոշել էինք նրան առաջադրել այն դեպքում, եթե ՍԴ172ն բացասական պատասխան տար։ Այսօր այդ թեման փակ է։ 172 Քանի որ ասում եք՝ փակ է, վերադառնանք ձեր տնտեսական գործունեությանը։ Արդյոք դուք կատարո՞ւմ եք ձեր պարտավորությունները բյուջեի առջեւ։ 172 Մենք ոչ մի պարտք չունենք ոչ աշխատավարձի, ոչ էլ բյուջեի մասով։ 172 Ըստ ամենայնի, վարչապետն այժմ կառաջարկի գործադիր իշխանության մեծ ու միջին օղակներում կրկին ՀԺԿ172ականների ներկայացնել։ 172 Երբեւէ դիրքեր գրավելը ինքնանպատակ չէ։ Մեզ համար կարեւորը ծրագրերի իրականացումն է։ Իհարկե, ՀԺԿ172ում շատ բանիմաց եւ լուրջ մասնագետներ կան, որոնց մասնակցությունը գործադիր իշխանության աշխատանքներում կարող է միայն օգուտ բերել կառավարությանը։ 172 Չնայած մայիսին դուք չպաշտպանեցիք Անդրանիկ Մարգարյանի թեկնածությունը, բայց նա շարունակում է ընկալվել որպես «Միասնության» վարչապետ, իսկ դուք համառորեն շարունակում եք ասել, որ կառավարության գործունեության համար պատասխանատու չեք։ 172 Նախ, եկեք չմոռանանք, որ մենք խորհրդարանական հանրապետություն չենք։ Երկրորդը՝ շատ հստակ է ասվել, որ կառավարության գործունեության համար պատասխանատու է ինքը՝ կառավարությունը։ Ասվել է նաեւ, որ ամբողջական պատասխանատվություն վերցնելու համար անհրաժեշտ է ունենալ կառավարություն ձեւավորելու լիարժեք հնարավորություն։ Մեր դիրքորոշումները չեն փոխվել: Եվ չի կարելի անվերջ նույն բաների մասին խոսել: 172 Անկեղծ ասած, մեզ էլ է ձանձրացրել նույն բաների մասին խոսելն ու լսելը, բայց մեղքը լրագրողներինը չէ։ Մեր քաղաքական գործիչները ավելի վառ երեւակայություն եթե ունենային, քաղաքական կյանքն ավելի հետաքրքիր կլիներ։ Հիմա պարզապես ստիպված ենք քննել այն, ինչ ունենք։ Ի դեպ, պրն Դեմիրճյան, ի՞նչ երաշխիք եք ներկայացրել ՀՀԿ172ին (եթե ներկայացրել եք), որ այլեւս չեք կրկնի ԲՑ172երի պատմության նման մի պատմություն։ 172 Մենք միշտ էլ աշխատել ենք մեր սկզբունքային դիրքորոշումներից ելնելով։ Ի՞նչ է նշանակում՝ երաշխիքներ, չարությո՞ւն ենք արել, որ հիմա էլ պիտի խոսք տանք, որ էլ չենք անի։ Մերժում եմ նման մոտեցումը։ Բոլոր դեպքերում մենք պետք է փորձենք լուծումներ գտնել, քանի որ կառուցողական կուսակցություն ենք։ 172 Պրն Դեմիրճյան, արդյոք կուսակցության բոլոր անդամները, քաղաքական խորհուրդն ամբողջությամբ կիսո՞ւմ են ձեր դիրքորոշումը, թե՞ դուք միայնակ եք որոշումներ կայացնում։ 172 Կուսակցության բոլոր տեսակետները արտահայտվում են դեմոկրատական քննարկումների հիման վրա։ Կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց քննարկումներից հետո կուսակցության կայացրած որոշմանը պետք է ենթարկվեն բոլորը։ 172 Դուք եւ ձեր կուսակցության անդամները հաճախ եք շեշտում, թե կարեւոր եք համարում տարածքային կազմակերպությունների կարծիքը։ Բայց առիթ ունեցել եմ ձեզ հետ լինել շրջաններում։ Գրեթե ամենուրեք պահանջում են, որ ՀԺԿ172ն բաժանվի ՀՀԿ172ից։ Ինչո՞ւ չեք լսում ներքեւից եկող ձայները։ Չէ՞ որ ձեր կուսակցության հիմքը սկզբնական կազմակերպություններն են։ 172 Նախ, ես պետք է ասեմ, որ շատ տեղերում ՀՀԿ172ի եւ ՀԺԿ172ի կառույցներն արդյունավետ համագործակցում են։ Մյուս կողմից, ես հասկանում եմ այդ դժգոհությունները։ Եթե ընդհանրացնենք, մեր կուսակցականները կողմ են դաշինքին, ուրիշ բան, եթե հիշում եք, նրանք ասում էին նաեւ, որ գործադիր իշխանության օղակներում միայն հանրապետականներ են, ժողովրդական կուսակցությանը տեղեր չեն տրված։ 172 «Կայունություն» պատգամավորական խումբը հայտարարում է, թե ինքը ժամանակին կիսել է Անդրանիկ Մարգարյանի կառավարության պատասխանատվությունը, ՀԺԿ172ն՝ ոչ։ Եվ ինքը թույլ չի տա, որ ինչ172որ հարցեր լուծվեն իր քաղաքական կապիտալի հաշվին։ 172 Նախ բացատրեք, թե ի՞նչ է նշանակում «Կայունության» քաղաքական կապիտալ։ Մենք ուրիշի կապիտալի հետ գործ չունենք։ Մենք մերն ունենք: 172 Կոմկուսը հայտարարում է, թե բանակցություններ են վարվում սոցուժերի եւ ռուսամետ բոլոր ուժերի հետ, այդ թվում նաեւ՝ ՀԺԿ172ի։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ ժամանակ անց կձեւավորվի նոր դաշինք, որում կլինեն բոլոր սոցուժերը, կոմկուսը եւ ՀԺԿ172ն։ 172 Նոր դաշինքի մասին խոսելն անիմաստ է։ Մենք կոմունիստների հետ լավ հարաբերությունների մեջ ենք եւ կշարունակենք պահպանել այդ հարաբերությունները։ Իսկ առանձին, կոնկրետ հարցերի շուրջ բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել, ինչը եւ մենք անում ենք։ Նկատի ունեմ մեր հանդիպումները Արտաշես Գեղամյանի, ՀՅԴ172ի եւ մյուս քաղաքական ուժերի հետ։ Եվ առհասարակ, պետք է բոլոր տեսակի դատարկ խոսակցություններին եւ բառախաղերին վերջ տալ եւ գործով զբաղվել։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել