Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 21,2000 00:00

Ալլո, պրեզիդենտը Սոչիում է Աշոտ Մանուչարյանի օրերս հրավիրած միտինգը հեռվից ունկնդրելու էր եկել նաեւ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը։ ԱԺ պատգամավորը նշեց, որ մասամբ կիսում է Ա. Մանուչարյանի վարկածները, թե «Որ կա այդպիսի սեպարատ համաձայնագիր, որում Մեղրու փոխանակման հետ կապված հարցեր են շոշափված։ Մինչեւ էս տարի չէի հավատում, էս տարի ես հավատում եմ, որ դրա մեջ կա իրականություն։ Բայց ո՞ր տոկոսն է իրականություն, ո՞րն է սուտ՝ չգիտեմ։ Ըստ երեւույթին, Ռոբերտ Քոչարյանը արդեն նեղ դրության մեջ է էսօրվա դրությամբ։ Այսինքն՝ ինքը խոստումներ է երեւի տվել, ասենք՝ ամերիկացիներին, ժամանակին մեկ, երկու, երեք տարի սպասողական դրություն անցնելուց հետո, այսօր հասել է այն ժամանակը, որ ինքը հետ նահանջելու տեղ չունի»։ Իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Եվրոպայի անհայտ երկրում բժշկական հետազոտության մեկնելու մասին, Մ. Գասպարյանն իր տեսակետն ունի. «Ռ. Քոչարյանի Եվրոպա մեկնելը ինչու այդպես հայտարարվեց՝ չգիտեմ։ Եվրոպան ամբողջ աշխարհի կեսն է։ Պետության ղեկավար է, գաղտնի հանդիպումներ էլ կարող է ունենալ։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն, Սոչիից ինձ ծանոթ տղաներից մեկը ինձ զանգել-ասել է, որ Ռ. Քոչարյանը Եվրոպա թռչելիս սկզբում իջել է Սոչիում, 4-5 ժամ մնացել է Սոչիում, ապա ինչ-որ ուղղությամբ նորից թռել է։ Հավաստի տվյալներով՝ այդ ժամանակահատվածում Պուտինը գտնվում էր Սոչիում, գուցե ինչ-որ կարճատեւ հանդիպում-առանձնազրույց է ունեցել՝ մինչեւ Եվրոպա մեկնելը։ Իմ կարծիքով, Ռ. Քոչարյանը կամ լուրջ հիվանդություն ունի, կամ էլ սա նախապատրաստում է՝ կապված Մեղրիի հետ։ Գուցե իսկապես արդեն Արեւմուտքի համբերության բաժակը լցվել է, էլ չեն կարող սպասել Ռ. Քոչարյանի նոր հետաձգումներին։ Գուցե Ռ. Քոչարյանը գա եւ հայտարարի, որ իսկապես մի լուրջ հիվանդություն ունի եւ հրաժարական էլ տա»։ Վերջինս ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի կանխատեսումն է. «Բայց ես միշտ իմ կանխատեսումներում գրեթե 90-100%-ով ճիշտ եմ դուրս գալիս։ Կապրենք՝ կտեսնենք։ Առաջիկայում շատ արագ են զարգանալու դեպքերը»։ Մ. Գասպարյանը չցանկանալով «Ռոբերտ Քոչարյանի ջրաղացին ջուր լցնել», այնուամենայնիվ, այսպես անդրադարձավ Արկադի Վարդանյանի միտինգներին եւ այլ նախաձեռնումներին. «Եթե ես լինեի երկրի պրեզիդենտը, Արկադի Վարդանյանին կնստեցնեի ռուսական մի ինքնաթիռ, հետ կուղարկեի Մոսկվա, իրենց արտգործնախարարության աշխատողներից մեկին կասեի՝ ընդունե՛ք ձեր քաղաքացուն ձեր երկիր։ Լավ կլինի՞, որ ասենք Պարույր Հայրիկյանը գնա Մոսկվա եւ Պուտինին «Դալոյ Պուտին» ասի։ Ռոբերտ Քոչարյանը ձայն չի հանում, ես զարմանում եմ ուղղակի։ Հասկացանք՝ դեմոկրատիա է, բայց ուրիշ երկրի քաղաքացին ի՞նչ գործ ունի այս երկրի հետ»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել