Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԸ ՔԱՅՔԱՅՈ՞ՒՄ Է ՌՈՒՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Հոկտեմբեր 21,2000 00:00
toto

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում իր պաշտոնանկության մեղքը վերագրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Սուրեն Սահակյանին. «Ցավոք սրտի, որոշ մարդիկ, որոնք եկան դեսպան եւ իր կողքի մարդիկ՝ հրահրել են այս ընդվզումը։ (…) Շատ բացասական դեր է խաղացել այս ամբողջ տարվա ընթացքում՝ քայքայելով մեր համայնքը»։

Ո՞Ր ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ Է՞Ս, ԹԵ՞ ԷՆ

Armen khachatryan

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ չի բացառվում, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը «արտագաղթի» Հայաստանից՝ իր նախընտրած երկրում դեսպան աշխատելու համար։ Ենթադրում ենք, որ նրա պերմանենտ շրջագայությունները զուտ ճանաչողական բնույթ էին կրում եւ նրան կօգնեն երկիր ընտրելիս ճիշտ կողմնորոշվել։

ԱՐՏԱԳԱՂԹԻ ՑՈՒՑԱՆԻՇ

dolar

«Առավոտի» ընթերցողներից մեկը, որ պատրաստվում էր բուժման մեկնել ԱՄՆ, պատմեց, թե որեւէ կերպ չի կարողանում 5 դոլարանոցներ գտնել եւ դրանք դեֆիցիտ են դարձել անգամ «Երեւան» կինոթատրոնի հարակից «չեյնջերի» փողոցում։ Բանն այն է, որ երկու 5 դոլարանոց է հարկավոր մուծել ԱՄՆ հյուպատոսարանից մուտքի արտոնություն ստանալու համար։

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Hayk harutyunyan

Երեկ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի ծննդյան օրն էր, որի առթիվ Երեւանում տեղի է ունեցել հրավառություն՝ երկու համազարկ։ Միանում ենք ջերմ շնորհավորանքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031