Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2000-Ի ԱՇՈՒՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 97-Ի ԱՇՈՒՆԸ

Հոկտեմբեր 21,2000 00:00
Robert Qocharyan

ԼՂՀ կարգավորման հարցը, որը դարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմնական պատճառը, մանավանդ վերջին եւ հատկապես ռուսամետ ուժերի ակտիվության շրջանում ակնհայտորեն սասանում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը։ Այս տեսակետն էլ ավելի է ամրապնդում Ռ.Քոչարյանի անակնկալ այցը Եվրոպա։ Նրանից քիչ ջանքեր չեն պահանջվելու անհանգիստ ժամանակաշրջանն անցկացնելու եւ իր նախորդի ճակատագրին չարժանանալու համար անգամ այն դեպքում, երբ չկան նրա հրաժարականը պահանջող «հայտնի ուժեր»։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՆՎԵՑ ՕՐԱԿԱՐԳԻՑ

amn kongres

Հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Քլինթոնի խնդրանքով հրաժարվել է բանաձեւի նախագծից, որտեղ 85 տարի առաջ տեղի ունեցած թուրքերի ոճրագործությունները հայերի հանդեպ կոչվում է Ցեղասպանություն։ Այդպիսի ձեւակերպում է տալիս BBC-ի ռադիոկայանը եւ ավելացնում, որ նախագահ Քլինթոնի կարծիքով, նման բանաձեւի ընդունումը վտանգի տակ կդներ ԱՄՆ բազմաթիվ քաղաքացիների կյանքը եւ առիթ կդառնար Մերձավոր Արեւելքում լարվածության ուժեղացման համար։

ԹԵՐ ԵՎ ԴԵՄ

Viktor Dallaqyan

«Աշոտ Մանուչարյանի հայտարարություններն արժանի են ուշադրության՝ անկախ դրանց ճշմարտացի կամ ոչ ճշմարտացի լինելուց»,- ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։ Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Կիմ Բալայանն անհրաժեշտ չէր համարում անդրադառնալ այդ հայտարարություններին։ Ինչքան էլ համարում էր, թե հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը միակողմանի է իրականացվել, այսուհանդերձ, հոկտեմբերի 27-ի պատճառները Գոբլի ծրագրով պատճառաբանող մանուչարյանական վարկածի առնչությամբ ասաց. «Այսօր վստահ չեմ, թե այդ ուղղությամբ քննություն չի ընթացել, բայց հաստատ է, որ դա որպես աշխատանքային վարկած պետք է առաջ քաշվեր եւ ստուգվեր»։

ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Stepan Demirchyan

«Կյանքը ցույց տվեց, որ Արմեն Խաչատրյանին հնարավոր չի ետ կանչել»,- ասում է ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031