Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԼԻԵՎԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»

Հոկտեմբեր 20,2000 00:00

«ԱԼԻԵՎԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ» «Եթե Ալիեւը, Աստված (երեւի Ալլահը- խմբ.) մի արասցե, ժամանակից շուտ (՞) մահացավ, Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ հաջորդ նախագահը Մութալիբովը դառնա»։ Այսպես է մտածում Արկադի Վարդանյանը։ «ԳՈՐԾ Ա, ԱՆՈՒՄ ԵՆՔ» – Ես Արկադի Վարդանյանի միտինգին չեմ կարող մասնակցել, ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ամերիկայի կողմից եմ։ Ես էլ իմ գործն եմ անում,- հայտարարեց Աշոտ Բլեյանը։ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐԸ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Մելս Մանուկյանը արձակուրդ է մեկնել ոչ այն պատճառով, որ հանգստյան խիստ կարիք ուներ, այլ կաշառք վերցնելու հետ կապված մի պատմության պատճառով։ ԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ Խմբագրության այցելուն Մասիսի թիվ 29 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սարգիս Ավագյանն էր։ Ի հավելումն նախորդ օրվա «Ո՞ւմ եւ ի՞նչն են գերադասում» հրապարակման, նա ասաց, որ 5 թեկնածուներից 4-ը չէին տեղացի, այլ 3-ը։ «Բայց մասիսցիներն իրենց ձայնը չտվեցին «մասիսցուն», որի կապակցությամբ էլ նշեց, որ մասիսցիները 3000 ձայն են տվել իրեն, ինչի համար իր շնորհակալությունը հայտնեց ընտրողներին։ Այն մասին, որ ինքն ունի 4-րդ դասարանի կրթություն, հայտնեց, որ ավարտել է մեքենաշինական տեխնիկումը եւ հիմա էլ սովորում է դատափորձագիտական եւ հոգեբանության ինստիտուտի 2-րդ կուրսում։ Նաեւ այն, որ ինքը հաստատ քաղաքապետի եղբայրը չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել