Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԱՌԱՋԻՆԸ ԿՀՈԳՆԻ

Հոկտեմբեր 20,2000 00:00

Ո՞Վ ԱՌԱՋԻՆԸ ԿՀՈԳՆԻ «Եթե այսօր գլխավոր դատախազը թերի է կատարում կամ, բոլորիս համար էլ արդեն ակնհայտ է, որ օրենքով չի կատարում իր գործողությունները՝ չի նշանակում, որ մենք պետք է հոգնենք։ Հակառակը։ Մեր նմանները պետք է ստիպեն իրե՛ն հոգնել։ Ես չեմ հրաժարվելու այս գործընթացից երբեք, քանի որ, որպես իրավաբան, ինձ համար այստեղ ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Նազարյանի, ե՛ւ մնացածի առումով սուբյեկտիվ խնդիրներ գոյություն չունեն։ Ինձ համար միեւնույն է՝ ո՛վ է կատարել իրավախախտումը»,- այսպես արձագանքեց փաստաբան Կարո Կարապետյանն «Առավոտի» այն դիտարկմանը, թե ինքն անպտուղ ջանքեր է գործադրում փորձելով դատախազության քննարկման առարկա դարձնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության խնդիրը։ ծԸՀԿԺ թԿՁԿԹ Խ ՀԸիԹՀԸՁձ? Հոկտեմբերի 30-ին կայանալիք Արկադի Վարդանյանի գլխավորած միտինգում վերջինս ակնկալում է տեսնել 60-70 հազար մարդ։ Այդ դեպքում արդեն պրն Վարդանյանի համար պարզ կդառնա՝ վերջ, հասունացել է անհապաղ իշխանափոխության գաղափարը։ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՌՆՓԱԿԸ Այսօր իր աշխատանքները կսկսի ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գերագույն ժողովը։ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Առավոտին» հայտնեց, թե քննարկելու են ներքաղաքական իրավիճակը, դաշնակցության փոխհարաբերությունները քաղաքական ուժերի եւ իշխանությունների հետ։ Օրակարգում են նաեւ Արցախին, Ջավախքին, Հայ Դատին եւ, ընդհանրապես, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ Գերագույն ժողովն անցկացվելու է դռնփակ։ Բայց ավարտից հետո, ըստ Արմեն Ռուստամյանի, մամուլի ասուլիսում կներկայացվեն իրենց ընդունած բանաձեւերն ու գնահատականները։ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարությունը երեկ հավանություն տվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ըստ այդմ, օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2001թ. հունվարի 1-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել