«Ես շատ կուզենայի, որ այս ասուլիսը կայանար այն պահին, երբ նախագահը հանրապետությունում է։ Նաեւ այն պատճառով, որ մի շարք հարցեր, որոնք բարձրացնելու եմ, էապես առնչվում են նրան»։ Ահա այսպիսի նախաբանով սկսեց իր հրավիրած ասուլիսը Աշոտ Մանուչարյանը։ Խոսակցության թեման հոկտեմբերի 27-ի ողբերգությունն էր, դրա շարժառիթներն ու դրանից հետո երկրում վարվող այն քաղաքականությունը, որը որակվեց իբրեւ 27-ի տրամաբանական շարունակություն։
ԷՎՈԼՅՈՒՑԻԱ
Ոչ շատ վաղուց, դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանը հանրահավաքներում բացականչում էր. «Ժողովո՜ւրդ ջան, չե՞ք ուզում ձեր մարզպետին ինքներդ ընտրել»։ ՀՅԴ-ն այս դրույթը գործող Սահմանադրության թերություններից մեկն էր համարում։ Մինչդեռ երեկ դաշնակցական մեկ այլ գործիչ՝ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանն ազդարարեց իր տեսակետը, թե մարզպետը չպիտի լինի ընտրովի եւ միայն կառավարության ներկայացուցիչը պիտի լինի տեղերում։
Կարդացեք նաև
ԻՆՉ ԼԱՎ Է ԱԼՐԱՂԱՑԻ ՏԵՐ ԼԻՆԵԼԸ
«Առավոտին» հաջողվեց վերջնականապես պարզել, որ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը իսկապես երկու տուն է կառուցում՝ համապատասխանաբար Մերգելյան ինստիտուտի եւ Վանոյի տան ետնամասերում: Դրանցից մեկը նա պատրաստվում է վաճառել, իսկ մյուսում՝ ապրել: Ահա թե որքան լավ է՝ համատեղել ալրաղացի բիզնեսը պատգամավորական կարգավիճակի հետ:
ՕՐԵՆՔՈՎ ԱՌՈՂՋԸ
ՍԴ-ի հայտնի որոշումից հետո, ինչպես անսպասելի հիվանդացել էր, նույն անսպասելիությամբ էլ առողջացավ եւ առավոտ կանուխ «գործի գնաց» ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Փաստորեն իր վճռով ՍԴ-ն նաեւ առողջապահական խնդիր լուծեց՝ առողջացնելով մեկին, մի քանիսին գցեց ծանր կոմային վիճակի մեջ։ Սակայն Արմեն Խաչատրյանը երեկ հրաժարվել է որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ, թեպետ խորհրդարանական լսումները պատվեց իր ներկայությամբ։