ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՇՏԱՊԵԼ Է, ԳԵՂԱՄՅԱՆԸ՝ ՈՒՇԱՑԵԼ Արտաշես Գեղամյան172Արկադի Վարդանյան դուետը՝ միմյանցից անջատ, սակայն նույն հավակնություններով, ջանք չի խնայում իրենով լցնելու քաղաքական ընդդիմության վակուումը. երկուսն էլ նախագահ դառնալու երազանք ունեն։ «Ժողովրդավարության աջակցման» հիմնադրամի միջոցներով այս տարվա սկզբին «Սոցիոմետր» կենտրոնը սոցհարցում էր անցկացրել՝ պարզելու Հայաստանի քաղաքական գործիչների «լավագույն» հնգյակը։ Պարզվել էր, որ Ռ. Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից (՞), Վազգեն Մանուկյանից հետո պատվավոր 5172րդ տեղում Արտաշես Գեղամյանն է։ Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանից փորձեցինք ճշտել, թե իրենց կենտրոնը Արկադի Վարդանյանի ռեյտինգը հաշվարկելու փորձ արե՞լ է։ «Նման հետազոտության պատվեր չենք ստացել։ Քանի որ Արկադի Վարդանյանը դեռ ողջ հանրապետությունում ճանաչված չէ, շատ բարդ է նրա ռեյտինգը գնահատել։ Սակայն նա կարող է այն քաղաքական գործիչների առաջին 15172ի կամ 20172ի մեջ մտնել, ովքեր ասպարեզ են որոշում»,172 պատասխանեց պրն Ահարոնյանը։ Ճանաչված իմիջմեյքերներից մեկը (անունը նշել չցանկացավ) այսպես գնահատեց Արկադի Վարդանյանի «ֆենոմենը». դեռեւս անցած տարվա դրությամբ Հայաստանում երեք ոչ ֆորմալ լիդեր կար՝ Արշակ Սադոյանը, Լեոնիդ Հակոբյանն ու Արտաշես Գեղամյանը. «Բայց դե, Լեոնիդը մեջտեղից թռավ՝ զիջելով իր ընդդիմադիր դիրքերը»։ Այսօր թերեւս հենց այդ թափուր տեղն էլ գրավել է Արկադի Վարդանյանը։ Գեղամյանն ու Արկադի Վարդանյանն այժմ միջին մակարդակի ինտելեկտ ունեցողների մոտ են հեղինակություն վայելում, բայց արդեն ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցողները ոչ մեկին են ընկալում, ոչ մյուսին։ Հետաքրքիր էր այն դիտարկումը, որ «Գեղամյանն այսօր ոչինչ չի անում, ու շատ կուշանա, իսկ Արկադի Վարդանյանը շատ շուտ է սկսել»։ Սա այն դեպքում, եթե հաշվի առնենք, որ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան ժամանակին։ Գեղամյանը հասարակական ակտիվություն չի ցուցաբերում եւ միայն իր ելույթներով քննադատում է իշխանություններին։ Իսկ այն մասշտաբներով արշավը, որը սկսել է Արկադի Վարդանյանը, պետք է արվեր ոչ շուտ, քան մեկ տարի հետո։ Հավանաբար նրան թվում է, թե կարող է տեղաշարժել ժողովրդին։ Սակայն նա հաշվի չի առնում այն պետական լուրջ լծակները, որոնք կան մի քանի մարդկանց ձեռքում։ «Ճիշտ է, ժողովուրդը մեծ ուժ է, բայց այսօր ժողովրդի պահանջով ոչ մի պրեզիդենտ չի թողնի172գնա։ Մեր երկրի դեպքում, Ռոբերտ Քոչարյանը թքած ունի բոլորի կարծիքի վրա. ինչի՞ց պետք է վախենա եւ ինչո՞ւ։ Մյուս կողմից, բոլոր ոլորտները նրա եւ Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ են։ Կլինի այսօր ընտրություն, նրանք, օգտագործելով իրենց իշխանական ռեսուրսները, կանեն այն, ինչ ուզում են։ Այդ առումով լավ չեմ պատկերացնում, թե ինչի՞ վրա է հույս դնում Արկադի Վարդանյանը»։ Ըստ իմիջմեյքերի՝ եթե Վարդանյանը հույսը դրել է 88172ի նման միլիոնանոց հանրահավաքներ հաջողացնելու վրա, դա նրան չի հաջողվի։ Թեկուզ այն պատճառով, որ այսօր Հայաստանում այնքան մարդ էլ չի մնացել, որ միլիոնանոց միտինգ կազմակերպի։ Ժողովրդի մի մասն այնքան հիասթափված է, որ ոչ մի միտինգի էլ չի մասնակցի, իսկ մյուս մասն էլ հարմարվել է ինչ172որ ձեւով՝ «մի երկու կոպեկ է աշխատում, ընտանիքը պահում»։ Ու այդ մասն էլ ռիսկի տակ չի դնի իր մինիմալ ունեցածը եւ չի կանգնի Վարդանյանի կողքին։ Որքանո՞վ են գործելաոճով նման Արտաշես Գեղամյանն ու Արկադի Վարդանյանը։ Նրանց հավակնությունները արդարացման ենթակա՞ են, թե՞ ոչ։ Այս հարցերով դիմեցինք հոգեբան Հրաչ Տաթեւյանին։ Ըստ պրն Տաթեւյանի՝ կամ երկուսի իմիջի վրա չեն աշխատում, կամ, եթե աշխատում էլ են, ապա՝ շատ վատ։ «Արկադի Վարդանյանը սկսում է զրոյից։ Դեռ պարզ չէ՝ ինքն ո՞վ է։ Գեղամյանին մի մասը չի ընդունում որպես նախկին ֆունկցիոներ, իսկ ժողովրդի ավելի մեծ մասը նրա մեջ տեսնում է իր մասին մտահոգվող մեկին։ Եթե ես ձեզ հարցնեմ՝ Ա. Վարդանյանն ի՞նչ տեսակի մարդ է, կարո՞ղ եք պատասխանել»,172 հակադարձեց հարցը պրն Տաթեւյանը։ «Եթե մի քիչ մտածեմ՝ այո»։ «Ա՛յ, բանը հենց այն է, որ չպիտի մտածեք։ Երբ 88172ին ցանկացած մեկին հարցնեին՝ ինչպիսի՞ մարդ է Լեւոն Տեր172Պետրոսյանը, առանց մտածելու, արագ172արագ կպատասխաներ։ Ես դեռ չեմ տեսել մեկին, որը միանշանակ կգնահատի Արկադի Վարդանյանին»։ Ըստ պրն Տաթեւյանի՝ իր բեմելից առաջ Ա. Վարդանյանը հավակնություններ ուներ ներկայանալ որպես մեծ ինտելեկտ ունեցող մտավորական, սակայն գյուղերում նրա ելույթները, գործածած բառապաշարն ամենեւին ներդաշնակ չեն նրա ստեղծած կերպարին։ «Որպես խոշոր մտածող ներկայանալուց հետո Ա. Վարդանյանը պիտի մտածեր՝ արժե՞ իշխանությունների մասին խոսելիս օգտագործել «դեգեներատ» բառը, թե՞ կարելի է գտնել նույն իմաստն արտահայտող, սակայն ավելի զուսպ բառ»։ Ամեն դեպքում, վերոնշյալ երկու գործիչները միջոցներ եւ վարկաբեկող ածականներ չեն խնայում՝ ժողովրդի սիրտը մտնելու համար։ Իսկ ժողովուրդը ստիպված է ընտրություն անել վատի ու ավելի վատի միջեւ։ Լ. ԱՎԱԳՅԱՆ