Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՎ ՄԱՇԻ

Հոկտեմբեր 18,2000 00:00

ԲԱՐՈՎ ՄԱՇԻ Նյու Յորքում ապրող մեր հայրենակիցները շտապեցին մեզ հայտնել, որ չանհանգստանանք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ աշխատավարձ ստանալ172 չստանալու կապակցությամբ։ Ենթադրվում է, որ ՀՀ նախագահի ռոճիկը չեն ուշացնում, քանի որ նյույորքաբնակ հայերը հավաստիացնում են, որ Ռ. Քոչարյանն իր վերջին այցելության ժամանակ այնտեղից գնել է երեք ձեռք կոստյում՝ վճարելով 12 հազար դոլար։ ԲԱՐԵՎ, ՓՈՂ ՈՒՆԵ՞Ս Հայ կանանց միջազգային միության անդամ մի ամերիկացի տիկին «Առավոտին» պատմեց մեկ ուրիշ՝ բավական մեծահարուստ հայ տիկնոջ «գլխուն եկածը»։ Վերջինս ժամանակին մեծ գումարներ է նվիրաբերել Արցախի դպրոցներից մեկին (մոտավորապես 250 հազար դոլար)՝ պայմանով, որ այն վերանվանվի ի պատիվ իր որդու։ Այս ամենը արտացոլվել է կողմերի միջեւ կնքված պայմանագրում։ Գումարն ընդունելուց ու ծախսելուց հետո վերջերս Արցախի իշխանությունները տիկնոջը հայտնում են, որ նրա պայմանավորվածությունը եղել է նախորդ վարչապետի օրոք եւ, որ հիմա իրենք ոչ մի կերպ չեն կարող փոխել դպրոցի հին՝ ինչ172որ ռուս մտավորականի անունը։ Ընդ որում չեն մոռանում հայտնել, որ դպրոցի ջեռուցման համակարգը վերանորոգելու համար անհրաժեշտ է եւս 25 հազար դոլար։ Արցախ մեկնելու համար Արկադի Ղուկասյանը նույնիսկ մեքենա է ուղարկում Երեւան։ Տիկինը, բնականաբար, հրաժարվել է մեկնել եւ ՀՀ նախագահից հանդիպում է խնդրել՝ պատմելու այս ամենը։ Նախագահը նրան ընդունելության չի արժանացրել։ Մի քանի օրից տիկնոջը զանգահարել են ՀՀ նախագահի աշխատակազմից, հայտնել, որ պրն Քոչարյանը մեկ ժամ իր բազմազբաղ ժամանակից կտրամադրի նրա հետ հանդիպմանը։ «Իմիջիայլոց» էլ տեղեկացնում են, թե նախագահական պալատի մի հարկաբաժինը մի 60 հազար դոլարի կարիք ունի՝ արտասահմանյան հյուրերի ընդունելության սրահի վերածվելու համար։ Տիկինը հայտնում է, որ իր «ժամերն այլեւս սպառած են» եւ, որ ինքը մեկնում է Հայաստանից։ Վաղը նա կմեկնի Հայաստանից։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել