ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ՄՆԱՑ» ԱԺ172Ի ՎՐԱ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ 2000 թ. սեպտեմբերի 26172ին ԱԺ172ի կողմից ընդունված «ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին որոշման» Սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզաբանելու համար։ «Կարծում եմ,172 գրված էր ՀՀ նախագահի դիմումում,172 այդ որոշումն ընդունելիս խախտվել են «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի մասնավորապես 1, 51, 87, 110 հոդվածների, 48 հոդվածի 1172ին կետի պահանջները, հետեւաբար ՀՀ Սահմանադրության 62 հոդվածը»։ ՍԴ172ին ԲՇՏ172ի մակարդակի մի տեղեկանք էր ուղարկել ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ «Իր բնույթով բավականին հետաքրքիր» փաստաթուղթ որակվեց վերոնշյալը ՍԴ172ականների կողմից, իսկ այդ «բավականին հետաքրքիր» փաստաթուղթը «ԱԺ որոշումն էր՝ ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին»։ Ի դեպ, այն կնքված էր «արձանագրային172հրատարակչական բաժնի» կնիքով եւ բովանդակությունն այսպիսին էր. «ՀՀ ԱԺ172ն որոշում է. ընդունել ՀՀ ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանի հրաժարականը (գրանցվել են 115 պատգամավոր. «կողմ»՝ 63, «դեմ»՝ 31, «ձեռնպահ»՝ 2)»։ Ուշադրության արժանի մի հանգամանք. «ԱԺ կողմից պատասխանողը» իրականում պատասխանողի բարաթ ուներ ԱԺ փոխնախագահ Գ. Ասլանյանից եւ անհասկանալի էր, թե ԱԺ172ն արդյոք համաձա՞յն է եղել, որ իր անունից հանդես գա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։ Տեղեկացնեմ, որ ՍԴ դռնբաց նիստին երեկ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր մասնակցում՝ պետաիրավական վարչության պետ Վրեժ Գասպարյանը, իսկ ՍԴ աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչվել ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս հայտնեց, որ ՍԴ172ն գործը քննության է ընդունել հոկտեմբերի 2172ին։ Դիմող կողմը՝ Վ. Գասպարյանը, նշեց, որ հրաժարականի որոշումն ընդունելիս խախտվել են ԱԺ կանոնակարգի մի շարք հոդվածների պահանջներ։ Խոսք գնաց եռօրյա նիստի օրակարգի հաստատման կարգի, քննարկվելիք հարցերի նախապատվության8230 մասին։ Վ. Գասպարյանի կարծիքով, ԱԺ նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցը չէր կարող առանց նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու մտնել օրակարգ, քանի որ հիշյալ հարցը նախատեսված չէր Սահմանադրությամբ եւ կանոնակարգով։ Ընդհանրապես այն տպավորությունն էր, որ թե դիմող կողմի, թե պատասխանողի կարծիքները համընկնում են, մանավանդ շարունակ հնչում էին կանոնակարգ եւ կանոնակարգի խախտումներ բառակապակցությունները, երկուստեք հնչեց այն, որ քվեարկությունը եղել է հակաօրինական, մանավանդ փակ, էլեկտրոնային համակարգով արվածը։ ԱԺ նախագահի հրաժարականի հայտարարությունը եղել է ոչ այն է՝ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պահանջ, ետկանչում, ոչ այն է՝ խնդրանք, հորդոր կամ ցանկություն։ Երբ ՍԴ172ում հնչեց այդ օրվա նիստի սղագրությունից մի հատված, այնքան էլ հստակ չէր վերոնշյալ հայտարարությունը, որին հետեւել է քվեարկությունը։ «Կանոնկարգային քանի՞ խախտում էր պետք,172 հարցրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վիկտոր Դալլաքյանին,172 որ Ձեր այդ որոշումը հակասահմանադրական համարվեր»։ Վ. Դալլաքյանը հերթական անգամ ցիտեց այս անգամ Սահմանադրության 102 հոդվածը, ըստ որի «ՍԴ172ն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ» եւ «եթե ՍԴ172ն կընդունի նման որոշում, ապա ԱԺ172ն կընդունի, որ ԱԺ որոշումը հակասահմանադրական է»։ ՍԴ անդամ Ռ. Պապայանի այն հարցին էլ, թե «ինչո՞ւ չմիջամտեցիք, երբ խախտումներն առկա էին», պրն Դալլաքյանը պատասխանեց, որ կանոնակարգով նման բան իրենց վերապահված չէր եւ հիշեց, որ Լեւոն Տեր172Պետրոսյանի հրաժարականի ժամանակ է միայն եղել, երբ Պարույր Հայրիկյանը ասել էր, որ պետաիրավական հանձնաժողովի որոշումը պարտադիր է։ Եվ այն եղել էր։ Ընդհանրապես, ըստ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի, ԱԺ նախագահը կանոնակարգը կարող էր խախտել երեք հնարավոր դեպքերում. 1) դիտավորյալ է այդ նիստը վարել այդ կերպ, 2) ԱԺ նախագահը լավ ծանոթ չէր կանոնակարգին (կոմպետենտ չէր), 3) նրա վրա ազդել է սուբյեկտիվ գործոնը («հայտնի ուժե՞ր»172 Ռ. Մ.)։ Դիմող կողմը հրաժարվեց «վերջին»՝ եզրափակիչ խոսքից, Վ. Դալլաքյանը այն ավարտեց ՍԴ172ին ուղղված մաղթանքով։ Ի վերջո պարզվեց, որ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին որոշումը իրավաբանական ուժ չունի։ Փաստորեն, Արմեն Խաչատրյանը մնաց տանը՝ ԱԺ172ում։ ԱԺ պատգամավորները ինչպես կընդունեն նրան. չէ՞ որ հանցավոր համաձայնության գալով Արմեն Խաչատրյանի հետ իրենք էլ են կանոնակարգ խախտել։ Վարկաբեկել8230 ԱԺ «արժանապատիվ ապագան», չարաշահել պաշտոնական172օրենսդիր դիրքը։ «Կանոնակարգային չխախտումների» մասին տեղեկանալով՝ ԱԺ172ն կդնի՞ վերստին Ա. Խաչատրյանի հրաժարականի հարցը, թե՞ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ աղուհացով կդիմավորի իր մոլորյալ խոսնակին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ