Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 18,2000 00:00

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է Հոկտեմբերի 19-ին Թատերական հրապարակում «Սոցիալիստական Հայաստան» եւ «Ազգային հայրենասիրական ուժեր» միավորումները պատրաստվում են անցկացնել հանրահավաք։ Ելույթ է ունենալու «Սոցուժերի միության» քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը։ Դիտորդները նշում են, որ նախորդ անգամ պրն Մանուչարյանը ակտիվացել էր 1994-ի ամռանը, ինչը երեքուկես տարի հետո հանգեցրեց իշխանափոխության։ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԱՐԻ ՊԵՍ ԿԱՆԳՆԵՑ ԹԻԿՈՒՆՔԻՆ Ըստ հավաստի աղբյուրների՝ Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո («հաստատել» Արմեն Խաչատրյանին ԱԺ նախագահի պաշտոնում) ՍԴ է պատրաստվում դիմել նաեւ ԱԺ երբեմնի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Եթե հիշում եք, նա էլ ժամանակին նույն կերպ հիմնավորեց իր հրաժարականը. այն քվեարկվեց եւ ընդունվեց։ Ճիշտ՝ ինչպես Արմեն Խաչատրյանինը։ Ի դեպ, վերջինս իզուր չէր սպասում, որ կգա Ռոբերտ Քոչարյանը եւ կկանգնի իր թիկունքին։ ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆՆԵՐԸ Վերջերս ուսանողական մի խումբ սոցհարցում էր անցկացրել՝ «Իդեալական նախագահի ձեր պատկերացումը»։ Վերջին երկու տեղերում Լեւոն Տեր172Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին։ ՀԱՎԱՏԱ՞ՆՔ Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ՆԳՆ լրատվության բաժնի պետ Արտակ Վարդազարյանը եւ ասաց, թե ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ էջմիածնից, այդ քաղաքի ոստիկանապետին չի ծեծել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել