Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ

Հոկտեմբեր 18,2000 00:00

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ «Առավոտի» հարցին, թե մտավախություն չունե՞ր, որ ազատ արձակվելուց հետո կարող էր դառնալ վրեժխնդրության թիրախ, մանավանդ որ առկա է «Հոկտեմբերի 27172ի վրիժառուներ» ստորագրությամբ թռուցիկը, ըստ որի մահվան է դատապարտված նաեւ ինքը՝ Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ իմ կամքից անկախ, որեւէ կերպ խառնված լինեի այս պատմությանը՝ վրեժխնդրության կարիք չէր լինի, քանի որ ինքնասպան կլինեի։ Բայց մինչեւ վերջ դեռ պիտի պարզեմ, թե այս սրբապիղծ ու անհեթեթ պատմությունը, որ կատարվեց ինձ հետ՝ ինչո՞ւ եղավ եւ ովքե՞ր դա արեցին։ Այդ ժամանակ արդեն, իմ կարծիքով, ուրիշները պիտի վախենան վրեժխնդրության թիրախ դառնալուց»։ ԵՐԿՈՒ ՏԱՆ ՃՐԱԳ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի Մերգելյան ինստիտուտի մոտ կառուցվող տունը շուրջ երեք ամիս առաջ անշարժ գույքի եւ միասնական կադաստրի տարածքային կառույցում վերաձեւակերպվել է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) անունով։ Եթե անգամ հավատ ընծայենք, թե այն իրոք նրան է պատկանում, խնդրահարույց կթվա հետեւյալ իրողությունը. հայտնի է, որ Լեւոն Սարգսյանը տուն է կառուցում Վանո Սիրադեղյանի առանձնատնից փոքր172ինչ վերեւ։ Ուրեմն, նա պատրաստվում է բնակվել միաժամանակ երկու առանձնատներո՞ւմ։ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԱՇՆԱՆ ՎԵՐՋԻՆ «Միասնություն» խմբակցությունը Անդրանիկ Մարգարյանի վարչապետ դառնալուց հետո, ղեկավար չունի։ Հայտարարվել էր, թե ղեկավարի հարցը կլուծվի աշնանը։ Խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանը երեկ հայտարարեց, թե մինչեւ աշնան վերջ խմբակցությունը ղեկավար կունենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել