Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2000 00:00

2000 ՀԱՂԹԵՑԻՆ ՉՈՐՍԸ Հոկտեմբերի 15172ը, կիրակի լինելուց զատ, Ազգային ժողովի պատգամավորների թափուր տեղերի ընտրությունների օր էր։ Ընտրությունները չորս ընտրատարածքներում էին՝ 9172րդ (Էրեբունի), 10172րդ (Էրեբունի172Նուբարաշեն), 29172րդ (Մասիսի տարածաշրջան) եւ 55172րդ (Կոտայքի տարածաշրջան)։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը «Առավոտին» հայտնեց այս պահի (ժամը 15172ի172 Գ. Մ.) տվյալները։ Ժամը 15172ի տվյալներով, Ազգային ժողովի ընտրյալների փաղանգը հարստացել է 4 պատգամավորով։ 9172րդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Գրիգոր Մադաթյանը, այսինքն բարձր է պահել թաղի, եղբոր անվան ու աթոռի պատիվը։ Շնորհավորելով նորընծա պատգամավորին, ասենք, որ նա ստացել է 5599 ձայն, իսկ նրա միակ հակառակորդը՝ պատգամավորության թեկնածու Արմեն Դանիելյանը, ստացել է 1946 քվե։ 10172րդ ընտրատարածքից պատգամավորության թեկնածու է առաջադրվել եւ պատգամավոր դարձել Գեւորգ Հակոբյանը։ Մեն172մինուճար թեկնածուի եւ պատգամավորի մասին նաեւ այն գիտենք, որ նա Երեւանի համակցված կերեր ԲԲԸ խորհրդի նախագահն է։ Որոշակի նկատառումներով հերթականությունը խախտելով, տանք 55172րդ ընտրատարածքի ընտրության պատկերը։ Այս տարածքում պատգամավոր դառնալու համար պայքարել են երկու թեկնածու, 5579 ձայնով հաղթել է Մուշեղ Հարությունյանը՝ Հրազդանի ՆԳ բաժնի ավագ հետաքննիչ, որն, ըստ ԿԸՀ քարտուղարի, պատգամավոր առաջադրվելուց անմիջապես հետո, վայր է դրել իր լիազորությունները։ Նախկին ավագ հետաքննիչից մոտ 500 ձայն պակաս է հավաքել (5012) ու պատգամավոր չի դարձել Սոցիալական ծառայության վարչության պետ Արամ Դանիելյանը։ Մասիսի թիվ 29 ընտրատարածքում պատգամավորական անձեռնմխելի մանդատը վիճարկում էր հինգ թեկնածու, եւ պայքարն, ինչպես ասում են, բուռն էր ու խրթին։ ԿԸՀ172ի ամփոփ տվյալներով պատկերն այսպիսին է. ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Գուրգեն Արսենյանը, որը ստացել է 6311 ձայն։ 2625 ձայնով երկրորդ տեղում է Սարգիս Ավագյանը, 2588 ձայնով երրորդ տեղում՝ Միրան Մովսիսյանը, չորրորդ տեղում է 2383 քվե ստացած Հրայր Թովմասյանը եւ հինգերորդ տեղում՝ 90 ձայն հավաքած Անուշավան Զաքարյանը։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել