Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության կայծկլտումներ

Հոկտեմբեր 17,2000 00:00
dat

Իշխան Խաչատրյանի, Ասողիկ Արիստակեսյանի, Համլետ Ասրյանի, Նինա Մարտիրոսյանի, Լեւոն Հարությունյանի, Հենրիկ Կարապետյանի, Մայիս Մարգարյանի եւ Մինաս Ավագյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը դեռ շարունակվում է եւ, մոտավոր կանխատեսումներով, գալիք հունվարին մենք մոմ կվառենք Էջմիածնի դատարանից մի փողոց այն կողմ գտնվող սրբատեղիում՝ այս գործից «պրծնելու» համար։

Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Համլետ Ասրյանից խիստ նեղացավ Երեւանի քաղաքապետարանի «Տավրոս- 66» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, որը ինքնակամ հեռացավ նիստերի դահլիճից։ Երեկ նեղացկոտ վկան քարը փեշերից ցած էր թափել, ներկայացել դատարան եւ շարունակեց պատասխանել Հ. Ասրյանի հարցերին։ Ի դեպ, դատարան էր եկել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի նախկին տնօրեն Շահեն Պետրոսյանը, որը սպասե՜ց- սպասե՜ց վկայի համար նախատեսված «սենյակում»՝ միջանցքում եւ քանի որ հերթը իրեն դժվար թե հասներ, զգուշացրեց եւ հեռացավ։ Հ. Ասրյանն ասաց, որ 84 հարց ունի ուղղված «Տավրոս- 66» ՍՊԸ-ի տնօրենին. «Եթե չպատասխանեք՝ կավելացվի հարցերը»,- զգուշացրեց նա։

– Դուք ընդունո՞ւմ եք, որ «Մարտին» ֆիրմայից տարել եք 1 մլն 602 հազար 561 լիտր բենզին,- Հ. Ասրյանի հարցին պրն Ռ. Հարությունյանը պատասխանեց դրականորեն։ Ասաց նաեւ, որ դրա դիմաց տրվել են լիազորագրեր (թվով 17 հատ՝ նշվեց դատաքննության ժամանակ- Ռ. Մ.)։ Վկան սակայն նշեց, որ կան ապրանքատրանսպորտային բեռնագրեր (2 հատ), որտեղ չկա… կնիքը։ Այս կապակցությամբ Հ. Ասրյանը նկատեց, որ «վկան լկտիաբար ստում է»։ «Լկտիաբար»-ի վրա բռնկվեց տնօրեն Ռ. Հարությունյանը, որը «ինադ» ընկավ, թե չի պատասխանի Հ. Ասրյանի հարցերին, եթե «լկտի» բառը նա ետ չվերցնի։ Իհարկե, բառը ետ չվերցվեց եւ սակայն… չարձանագրվեց էլ, ինչին այնքա՜ն ուշադիր հետեւում էր «Տավրոսի» տնօրենը։ Ինչ վերաբերում էր 282 հազար 705 լիտրը 30 դրամ 52 լումայով Հիշողության կայծկլտումներ ընդունելուն, վկան պնդեց, որ նշված քանակը վաճառվել է 6864 ռուբլիով…

Նախաքննության ժամանակ այս վկան ցուցմունք էր տվել, որ Հ. Ասրյանին 11 հազար դոլար գումար է հանձնել («հափշտակած» 31 հազար լիտր բենզինի վաճառքից գոյացած)։ Երեկ դատաքննության ժամանակ Ռ. Հարությունյանն ասաց, որ 1994թ. հունվարի վերջին կանխիկ գումար տվել է Հ. Ասրյանին «Օրիոն» խանութում՝ իր գլխավոր ինժեների ներկայությամբ։

Առհասարակ, մի սենսացիոն հայտարարություն էլ արեց այս վկան, երբ «ցույց էր տալիս», թե «թշնամությունը որտեղից է գալիս իր եւ Ասրյանի միջեւ»։ Նա հայտնեց, որ 250 հազար դոլար գումարի մասին ասել է Վահագն Խաչատրյանը, երբ նախկին քաղաքապետին ու իրեն կանչել էին դատախազություն առերեսման, նա «թվաբանություն արեց եւ ասաց, որ այդ գումարները քաղսովետը պիտի վճարեր»։ Ի դեպ, «Մարտին» ֆիրմայի եւ Երքաղխորհրդի գործկոմի միջեւ կնքված համատեղ 11.12.93թ. պայմանագրի համաձայն, ՌԴ «Բեսլան» ՓԲ-ի հետ համատեղ Հայաստան պետք է ներկրվեր նավթամթերք (ինչը եւ արվել է) եւ ամբողջությամբ տրամադրվեր Երքաղխորհրդի գործկոմին, իսկ վերջինս «Մարտին» ֆիրմային իրավունք էր վերապահել, ըստ իր հայեցողության, տնօրինել ստացված նավթամթերքի որոշակի տոկոս։ Քաղաքապետարանի ՍՊԸ-ի տնօրենի եւ նախկին քաղաքապետի առերեսման անհրաժեշտություն առաջացավ եւ դատարանում առաջիկայում կարվի դա (որոշ մանրամասներ չենք տպագրում հաշվի առնելով այդ հանգամանքը)։

Այս վկան ասել էր նաեւ, որ Հ. Ասրյանն իրեն սպառնացել է զենքով։ Երեկ ասաց, որ ռեալ չի գտնում այդ սպառնալիքը եւ «եթե Ասրյանը հաշվեհարդարը հարկ համարեր իրականացնել, կիրականացներ»։ Պարզապես նա «ձեռքի այնպիսի շարժում արեց», որ իր ընկալումը եղել է այդպիսին։ Դատակոչված վկաներից ներկայացել էր ավիացիայի վարչության վառելիքաքսուքային նյութերի պետական ձեռնարկության գանձապահ Վարդան Պետրոսյանը։ Նա չէր ճանաչում ամբաստանյալներից եւ ոչ մեկին։ Հ. Ասրյանի համար ասաց, որ լսել է «Մարտին» ֆիրմայի եւ Ասրյանի անունները, սակայն չի ճանաչում վերջինիս։ Քիչ անց ասաց, որ 23 մլն դրամ գումար է տվել Գագիկ Օհանյանի ներկայությամբ (Հ. Ասրյանի քրոջ ամուսինն է) Հ. Ասրյանին, որին տեսել է իրենց մոտ… մի քանի անգամ։ Այս վկան էլ ասաց, որ ավիոկերոսին է պահեստավորվել, դուրս գրվել, թե կոնկրետ ինչքան՝ չէր հիշում։ Ուշադրության է արժանի այն, որ վկան գանձապահն էր եւ ոչ պահեստապետը եւ տարօրինակ էր առնվազն նրա հիշողության այս կարգի պայծառացումը։ Այսօր կշարունակվի հերթական դատական նիստը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031