Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑՈՒՄ

Հոկտեմբեր 17,2000 00:00

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑՈՒՄ Տիգրան Մեծ փողոցի կինո «Ռոսիայի» կանգառը միշտ էլ վախեցրել է իր անկանխատեսելիությամբ։ Թեպետ քիչ վերեւ միշտ ոստիկաններ են կանգնում, իսկ ավելի ներքեւ՝ գետնանցում կա, բայց անցորդները փողոցը կտրում են որտեղից պատահի։ Տպավորությունն այնպիսին է, որ այստեղ կանգ են առնում քաղաքի բոլոր երթուղային տաքսիները, ավտոբուսները, տրամվայները։ Երեկ, ժամը 15-ի սահմաններում մոտ 60 տարեկան մի կին, չկարողանալով բարձրանալ տրամվայ, ընկել էր ճիշտ այն պահին, երբ հսկայական բեռնատարը փորձում էր անցնել փողոցը։ Ականատեսների վկայությամբ ավտոմեքենայի հարվածից կնոջ գլուխը պոկվել է եւ ընկել ի սարսափ կանգառում հավաքվածների։ Անմիջապես դեպքի վայր եկած ոստիկանները ոչ մի տեղեկություն չէին ուզում հաղորդել։ Վթարի զոհ դարձածի մարմինը եւ գլուխն ընկած էին ճանապարհին։ Հետաքրքրասերները անպայման ուզում էին տեսնել այդ ցնցող տեսարանը։ Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով դիմեցինք ՆԳ նախարարության լրատվական ծառայություն։ Այդտեղից մեզ պատասխանեցին. «Այսօրվա ընթացքում կատարված միջադեպերի ամփոփագրերը մենք կստանանք վաղը։ Զանգահարեք վաղը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել