Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 17,2000 00:00

ԹԵ ՉԷ ՀԱՇՎՈ՜ՒՄ ԵՔ, ՀԱՇՎՈ՜ՒՄ Մեկնաբանների համար կարծես անհասկանալի մնաց, թե ի՞նչը պատճառ դարձավ, որ հանկարծ որոշվեց այսուհանդերձ պահպանել «Միասնությունը» եւ ՀՀԿ172ն չգնաց խորհրդարանական 5 այլ կուսակցությունների հետ համագործակցության ճանապարհով։ Մինչդեռ արդեն այնքան է գրվել «Միասնություն» դաշինքի շուրջ ընթացող զարգացումների մասին, որ թվում է, թե անհնար է այս առումով որեւէ նոր հանգամանք մատնանշել։ Սակայն, այնուամենայնիվ, անուշադրության կենտրոնում հայտնվեց մի փոքրիկ, բայց շատ էական մանրամասն։ Հիշո՞ւմ եք՝ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալով եւ օդանավակայանում իր տեսակետը հայտնելով Արմեն Խաչատրյանի հրաժարականն ընդունելու առնչությամբ, թռուցիկ նկատեց, որ մի քիչ անսպասելի էր, թե քանի ձայն ստացավ այդ որոշումը։ Կարծում ենք, հենց այստեղ է թաղված շան գլուխը։ Ինչքան էլ որ ՀԺԿ172ն չէր ստանձնել Անդրանիկ Մարգարյանի կառավարության գործունեության պատասխանատվությունը՝ բացառությամբ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման օրենքի՝ միշտ քվեարկում էր ճիշտ այնպես, ինչպես հարկավոր էր կառավարության նախաձեռնությունների առջեւ կանաչ լույս վառելու համար։ Իսկ Արմեն Խաչատրյանի հրաժարականին ընդամենը 63 «կողմ» քվեարկածները եւ հաջորդ օրը նիստերին մասնակցելու համար գրանցված 50172ից ավելի պատգամավորներն ապացույց էին, որ 5 կուսակցություններին միասին չի հաջողվում այն, ինչ հաջողվում էր մի ՀԺԿ172ի։ Սրանք թերեւս լուրջ ահազանգ դարձան, թե բյուջետային եւ այլ կարեւոր քննարկումներից առաջ վտանգավոր է շատ կոճակների տիրապետող դաշնակցին զոհել երկու կամ վեց ձայներ ունեցող կուսակցությունների համար, որոնք չեն կարողանում քվեարկություններում ապահովել բացարձակ մեծամասնություն։ Ինչ՝ ինչ, բայց հաշվել մեր կառավարությունում կարողանում են։ Եվ միշտ հաշվում են։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել