Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հոկտեմբեր 17,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ տեսակետը. «Ազնիվ ձեռներեցն այս տարի նույնպես Հայաստանում իրեն անպաշտպան է զգում, ինչպես անցած կամ նախանցյալ տարիներին։ Եվ ավելին, ամեն գնով բյուջեն լցնելու եւ հարկերն ավելացնելու փորձերը շատ անգամ բերում են ստվերային տնտեսության հզորացման, վնասելով ազնիվ տնտեսվարությանը»։ Ի դեպ, ո՞վ էր այդ տարի Հայաստանի վարչապետը։ ՆԱԽՈՐԴ Ցավալի է, որ մեզանում հումորի զգացում ունեցող գործիչները հարկ եղածի պես չեն գնահատվում։ Այլապես կհիշվեր, որ Ազատ Արշակյանն է ՔԴՄ 1997-ի համագումարում նման նախընտրական ճառ արտասանել. «Մենք քիչ ենք, բայց լավն ենք։ Մեծ կուսակցությունը մեծ բեռ է երկրի համար։ Ամեն ինչ իր գինն ունի, եւ հզոր կազմակերպությունը շատ թանկարժեք ինստիտուտ է։ Մենք էժան ենք ու խնայում ենք մեր երկրի ռեսուրսները։ Ի վերջո, այդքան գյուղապետի համար պաշտոն չկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել