Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԵՑԻՆ

Հոկտեմբեր 17,2000 00:00

ԲՌՆԵՑԻՆ Ս/թ. հոկտեմբերի 13-ին գլխավոր դատախազություն են կանչել Հրազդանի ՋԷԿ-ի տնօրեն Մարատ Մարտիրոսյանին ու տեղում բռնել։ Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, մեղադրանք է առաջադրվելու ՀՀ քրօրի 90 հոդվածի 4-րդ մասով (վատնում)։ Գումարը 91 մլն դրամի «քաշով» է։ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԸՆԴԴԵՄ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ «Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակցի հաղորդման համաձայն, Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմից առաջնորդությունից ազատելու վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումը շուրջ 50 հոգիանոց հանրահավաքի առիթ է դարձել տեղի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ։ Այստեղ Վեհափառի որոշումը որակվել է որպես «հայ եկեղեցին պառակտելու միջոցով այն քայքայելու փորձ»։ Հանրահավաքում ազդարարվել է. «Եթե մեր առաջնորդին հանգիստ չթողնեք՝ մենք Էջմիածնից կանջատվենք եւ կանցնենք Մեծի Տանն Կիլիկիո իրավասության տակ»։ Հանրահավաքի մասնակիցները կատարվածի մեջ մեղադրել են Հայաստանի իշխանություններին, ենթադրելով, թե նրանց ճնշման ներքո է Գարեգին Բ-ն ընդունել այդ որոշումը։ Ի վերջո, կաթողիկոսին խնդրանք է ուղղվել, որ չեղյալ հայտարարի իր ընդունած որոշումը, եւ այդ նպատակով սկսվել է ստորագրահավաք։ ՀԺԿ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ Ի վերջո, ՀԺԿ-ն կիսելո՞ւ է Անդրանիկ Մարգարյանի կառավարության պատասխանատվությունը։ Մեր այս հարցին ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «ՀԺԿ-ն պաշտպանել է եւ այսուհետ եւս կպաշտպանի կառավարության այն քայլերը, որոնք բխում են «Միասնության» ծրագրային հիմնադրույթներից, քանի որ այդ ծրագիրն է 1999-ին ստացել ժողովրդի վստահության քվեն։ Որեւէ մեկը չի կարող մատնանշել ՀԺԿ-ի այնպիսի քայլ, որով կուսակցությունը շեղվել է «Միասնության» ծրագրից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել