Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԷԻՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Հոկտեմբեր 17,2000 00:00
Aleqsan harutyunyan

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ուներ ԱԱՆ մեկուսարանում իր հետ նույն խցում նստածների հետ, նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Խցակիցներս, բացի մեկ-երկուսից, բոլորն անտաղանդ գործակալներ էին։ Եվ նրանց հետ շփումներ, բնականաբար, գրեթե չկային»։

Ալեքսան Հարությունյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։

ՃՈՅՏԱՏԻՐԱԿԱՆ ՆԻՍՏՈՒԿԱՑ

Hakob hakobyan

Էջմիածնում տարածված լուրերի համաձայն, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ծեծել է տեղի ոստիկանապետին։ Վստահ ենք, որ այս հրապարակումից հետո նրանք երկուսով կհայտնվեն «Առավոտում» ու կերդվեն, որ միշտ հարգել ու սիրել են միմյանց։

ՄԱՆՐԱԽՆԴԻՐ

grel

Չնայած քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանը դեռեւս հրամանով ազատված չէ աշխատանքից, բայց այդ մասին Ալբերտ Բազեյանի մտադրությունների հրապարակման հաջորդ օրն իսկ Սիլվա Խրիմյանի վարորդից պահանջել են ծառայողական մեքենայի բանալիները։ Ի դեպ, հայտնի չէ, թե կրթության վարչության պետի պաշտոնակատար նշանակված Աշոտ Ափիկյանն ի՞նչ առնչություն է ունեցել դպրոցական համակարգին։ Խոսվում է միայն այն մասին, որ նա նախկին քաղբանտարկյալ է։

ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԷՐ

zerq sexmum

«Առավոտին» հաջողվեց ճշտել, թե Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան տիկին դը Հարթինգը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել էր ոչ թե հոկտեմբերի 27-ի նախորդ օրը, այլ հենց հոկտեմբերի 27-ին եւ նույն ժամին, երբ ԱԺ-ում ծավալվում էին ողբերգական իրադարձությունները։ Նախագահին այդ հանդիպումից դուրս կանչելով էին հայտնել կատարվածի մասին։ Դը Հարթինգի հետ պաշտոնական հանդիպումը, սովորականի պես, նկարահանել էին բազմաթիվ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, բայց, հասկանալի պատճառներով, չցուցադրեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031