Նրանք ասում են, թե գիտեն վճռական հարվածի պահը Այս օրերին ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստերն են տեղի ունենում Երեւանում։ Ավանդական կուսակցությունը ավանդույթին հավատարիմ, ամեն ինչ դռնփակ է անում եւ լրատվամիջոցների համար այնքան էլ դյուրին չէ հնարավորինս մանրամասն տեղեկություն ստանալ դաշնակցության նիստերի, դրանց օրակարգի եւ քննարկումների վերաբերյալ։ ՀՅԴ երեւանյան գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Բյուրոյի քաղաքական դիվանի մաս կազմող Մարիո Նալբանդյանը, տարիներ շարունակ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, այժմ՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական դիվանի անդամ Կարո Արմենյանը, Հայաստանից՝ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը։ Ասուլիսի հիմնական թեման դարձավ Հայ դատի ընդունումը, Թուրքիա172Հայաստան172ԱՄՆ հարաբերությունները։ Այսինքն՝ ամեն ինչ, բացի ներկուսակցական հարցերից։ Լիագումար նիստի մասնակիցները, ՀՅԴ Բյուրոյի ամբողջ կազմը երեկ հանդիպել էին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ի՞նչ հարցեր են քննարկվել, ինչի՞ շ որ ՄԱԿ172ում խոսել է Հայ դատի մասին։ «Առավոտի» հարցերին՝ արդյոք լիագումար նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ արդյոք նիստի մասնակիցները միասնական են եղել կարծիքներ հայտնելիս։ Եղե՞լ են Բյուրոյի գլխավոր կարծիքին հակառակ կարծիքներ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես պետք է ասեմ, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումը մենք դեռ չենք ավարտել, բայց ընդհանուր առմամբ տարաձայնություններ մենք Գերագույն մարմնի հետ չունենք։ Գերագույն մարմնի որդեգրած քաղաքական կուրսը Հայաստանում գնահատում ենք ճիշտ։ Ինչ վերաբերում է արտաքին դրսեւորումներին, ներքաղաքական ելեւէջներին, օրինակ, պառլամենտական եւ այլն, մենք գտնում ենք (գիտեք, սա Բյուրոյի խնդիրը չէ անշուշտ, այդ հարցը կարող եք ֆրակցիայի որեւէ անդամից իմանալ), եթե «Միասնություն» կա, «Միասնությունը» եթե միասին է, ուրեմն ԱԺ նախագահի հարցը իրենց հարցն է։ Մենք այստեղ առանձնապես ասելիք չունենք։ Եթե իրենց մեջ ամենալավը որեւէ մեկն է, ուրեմն դա էլ թող լինի նախագահ։ Մեզ չհետաքրքրող խնդիր է։ Եթե «Միասնություն» չկա, այդ դեպքում ԱԺ նախագահին գտնելու, ընտրելու պրոցեսի մեջ իհարկե դերակատար են խորհրդարանի մեջ ներկայացված քաղաքական ուժերը»։ Արմեն Ռուստամյանը հարցի պատասխանը լրացրեց. «Մեր նպատակը եղել է մեկը՝ համապատասխանեցնել ստեղծված դե ֆակտո վիճակը ԱԺ172ի այն բնույթին, որը պետք է ունենա կառավարություն172ԱԺ ղեկավարություն կապը եւ այլն։ (…) Կեսից հանկարծ «Միասնությունը» որոշեց, որ ինքը նորից կա։ Մենք կարող ենք հասկանալ, թե ինչո՞ւ այդպես որոշեց, ի՞նչ շահերի բախման արդյունքում այդպես որոշվեց, բայց արդեն տեղի է ունեցել մի բան, որը կամ պետք է մինչեւ վերջ հասցնել, կամ բացատրել։ Սա է խնդիրը… Բազմաթիվ հանդիպումներ են եղել ե՛ւ վարչապետի մասնակցությամբ, ե՛ւ նախագահի մասնակցությամբ, ե՛ւ քաղաքական կուսակցությունների, տարբեր ֆորմատներով։ Հանգել ենք այն եզրակացության, որ միակ լուծումը, որպեսզի ոչ մի մութ կետ չմնա, նորից իրավական, օրենսդրական ճանապարհն է»։ Լրագրողներից մեկի հարցին՝ Ցեղասպանության ճանաչման շուրջ վերջին աշխուժացումները արդյոք չեն ազդի ԱՄՆ172ի դիրքորոշման կոշտացմանը Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված, պատասխանեց. «ԱՄՆ172ը չի կարող իրեն երկար ժամանակ հռչակել աշխարհի տեր եւ դեմոկրատիայի ջատագով եւ ազատության լույսը հետամնաց ժողովուրդներին հասցնողի դերում չեն կարող երկար ներկայանալ, եթե այդքան ակնհայտ մի տարածք, ինչպիսին Թուրքիան է երկրագնդի կենտրոնում, որը շարունակում է այդպիսի մարդկային, ազգային իրավունքների ոտնահարում, ինչպիսին կատարվում է Թուրքիայում։ Ամերիկան ինքն էլ կանգնած է անհրաժեշտության առջեւ. կա՛մ դաստիարակել իր պատանի բարեկամին (Թուրքիային172 Մ.Ե.), կա՛մ ինչ172որ չափով վերաբերմունքի մեջ փոփոխություն արձանագրել»,172 իր միտքը շարունակելով Վահան Հովհաննիսյան ասաց, թե իրենք էլ օգտվում են այս քաղաքականությունից. «Դրա համար էլ հիմա ակտիվացել ենք, դրա համար էլ գիտենք՝ երբ է պետք հասցնել այն հարվածը, որը համապատասխանում է հայ ազգի եւ հայ պետականության շահերին»։ Իսկ Ղարաբաղի հարցո՞վ. «Ի՞նչ, մե՞ղմ էր նրանց կեցվածքը մինչեւ հիմա։ Ղարաբաղի նկատմամբ կեցվածքի մեղմացումը կապված է Ղարաբաղով եւ Հայաստանով եւ, ոչ երբեք, երրորդ կողմերով։ Երբ մենք կսովորենք այս մտքին, մենք կշահենք»։ Պարոնայք վստահ էին, որ «Թուրքիան շանտաժից այն կողմ չի անցնի, իսկ եթե անցնի, եթե պետք է գնալ մինչեւ վերջ, ուրեմն այդ բանը մի օր պետք է լինի»։ Թուրքիան կարծես թե արդեն ապացուցում է, որ շանտաժից այն կողմ է անցնում (հայ առեւտրականներին չի թույլատրում սահմանն անցնել), որտե՞ղ է մինչեւ վերջ գնացողը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ