Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 14,2000 00:00

Բլեյանի մեղադրողները Բավարարելով նախագահ Քոչարյանի վրեժխնդրական կրքերը, դատախազները պահանջեցին 7 (յոթ) տարի ազատազրկում Բլեյանի դպրոցի հաշվապահ Ռիմա Պողոսյանին, որը մեղադրվում է ինչ-ինչ հաշվապահական խախտումների մեջ: Հիշեցնենեք, որ նույն պատժաչափն է ստացել Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որն, ըստ դատավճռի, բանդայի անդամ է եւ մի քանի սպանությունների անմիջական կազմակերպիչ: Բացատրությունը պարզ է. պրն Հարությունյանը մեծ եւ անգնահատելի ծառայություններ է մատուցել իշխանավորներին, նպաստելով նրանց վերոհիշյալ կրքերի բավարարմանը: Իսկ տիկին Ռիման դժբախտություն է ունեցել աշխատելու ընդդիմադիր տնօրենի դպրոցում: ԱԺՄ-ն Այս կառուցողական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ քվեարկեցին կազինոները Երեւանից հեռացնելու հարցում: Ինչ ուզում եք ասեք, ԱԺՄ-ականները արդար են վարվել: Նրանք թույլ չեն տվել, որ իրենց կառուցողական ընդդիմադիր դարձրած Դավիթ Վարդանյանը ամեն օր պետական բենզին ծախսի, գնա -հասնի Ջերմուկի խաղատուն, իսկ առավոտյան հոգնած-ջարդված վերադառնա նախարարություն: Ո՞վ է այդ դեպքում երկիրը հանելու փոսից: Վարդան Օսկանյանը Ինչպես միշտ, անցած շաբաթ հաստատվեց արտգործնախարարի՝ կանխատեսողի անզուգական տաղանդը: Ասում էր, չէ՞, պրն Օսկանյանը, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայկական բանաձեւի ընդունումը կբարելավի հայ-թուրքական հարաբերությունները: Բանաձեւը դեռ չընդունած, այդ հարաբերություններն արդեն իսկ սկսել են կտրուկ բարելավվել՝ հայաստանցի առեւտրականներին արգելվել է մեկնել Թուրքիա՝ ապրանք բերելու: Դրանով իսկ հազարավոր մարդիկ զրկվեցին ապրուստի միակ միջոցից: Փոխարենը սփյուռքահայերն ու դաշնակցականները նշում են իրենց հերթական խոշոր բարոյական հաղթանակը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել